Բոեդո (իսպ.՝ Boedo), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի շրջաններից մեկը։ № 5 համայնքի բաղկացուցիչ մասն է կազմում[2]; Զբաղեցնում է մոտավորապես 2,61 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 45.563, բնակչության խտությունը կազմել է 17.457 մարդ / կմ²[3]։ Շրջանը և նրա մեջտեղով անցնող Ավենիդա Բոեդո պողոտան կոչվել են 19-րդ դարի ազատագրական շարժման կարկառուն գործիչներից մեկի՝ փայլուն իրավաբան, Բուենոս Այրեսի պրովինցիայի պատգամավոր, հետագայում՝ Տուկումանի օրենսդիր մարմնի՝ կոնգրեսի փոխնախագահ, դոկտոր Մանուել Բոեդո Խոակինի անունով։ Ավենիդա Բոեդոյի և Սան Խուան փողոցի անկյունում է գտնվում Esquina Homero Manzi շենքը, որը հայտնի է նրանով, որ այդտեղ պարբերաբար անց են կացում արգենտինական տանգոյի փառատոներ։ Շրջանին ճանաչում ու համբավ է բերել նաև 1920-ական թվականներին այստեղ գործած «Բոեդո» գրական խմբակը, որին անդամակցել են սոցիալիստական հայացքներ ունեցող արգենտինացի և ուրուգվայցի անվանի գրողներ։
-
Esquina Homero Manzi-ն
-
Սրճարաններից մեկի մուտքի մոտ
-
Շրջանը հատող 25 de Mayo (Մայիսի 25-ի անվան) ավտոմայրուղին
-
Տեսարան Բոեդոյի և Սան Խուանի պողոտաների հատման վայրից
-
Տեսարան Բոեդոյի և Սան Խուանի պողոտաների հատման վայրից
-
Տեսարան Բոեդոյի և Սան Խուանի պողոտաների հատման վայրից