Տեսակ | boat type? |
---|
Բոթել, նավ, որը ծառայում է որպես հյուրանոց կամ հոսթել[1][2]։
Անունն առաջացել է անգլերեն „boat” («նավակ») և „hotel” («հյուրանոց») բառերի լեզվական խառնուրդից։
Բոթելները չափերով տարատեսակվում են փոքրից[1] մեծի[3], կարող են հատուկ կառուցված լինել գիշերակացի և հանգստի համար կամ իրենցից ներկայացնեն վերասարքավորված ջրային նավակներ[2][4][5]։ Նրանք կարող են լինել կամ մշտապես կառանված իրենց հատկացված տարածքում կամ տեղադրված գետնին՝ հարթակների վրա կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնեն ջրային տուրեր[1]։ Բոթելներում կարող են անցկացվել տարբեր միջոցառումներ՝ փառատոններ, հարսանիքներ և այլն[2]։
|