Բոժիդար Անդրեև

Բոժիդար Անդրեև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝բուլղար․՝ Божидар Андреев
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 17, 1997(1997-01-17) (27 տարեկան)
Ծննդավայր՝Սլիվեն, Բուլղարիա

Բոժիդար Անդրեև (բուլղար․՝ Божидар Андреев, հունվարի 17, 1997(1997-01-17), Սլիվեն, Բուլղարիա), բուլղարացի մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոժիդար Անդրեևը ծնվել է 1997 թվականին։ 2014 թվականին նա Նանկին քաղաքում հաղթող է ճանաչվել ամառային պատանեկան խաղերում՝ մինչև 69 կգ քաշային կարգում՝ ցույց տալով ընդհանուր 300 կգ[2]։

2015 թվականին ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ ընդհանուր 317 կգ քաշով։

2016 թվականի Եվրոպայի առաջնությունում մինչև 77 կգ քաշային կարգում Բոժիդար Անդրեևը զբաղեցրել Է 4-րդ տեղը։

2018 թվականին բուլղարացի մարզիկը մասնակցել է Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Նա հանդես է եկել նոր՝ մինչև 73 կգ քաշային կարգում և արդյունքում զբաղեցրել 9-րդ հորիզոնականը՝ 335 կգ ընդհանուր քաշով[3][3]։

2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բուլղարացին նվաճել է ոսկե մեդալ՝ 345 կգ ընդհանուր քաշով։ Նա հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (192 կգ), իսկ պոկում վարժությունում՝ արծաթե մեդալ[4]։ Նույն թվականին Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում բուլղարացի ծանրորդը մինչև 73 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճել է արծաթե մեդալ (157 կգ), հրում վարժությունում՝ փոքր բրոնզե մեդալ (189 կգ)։

2022 թվականի մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բուլղարացի մարզիկը 343 կիլոգրամ արդյունքով երկու վարժությունների հանրագումարով նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն թվականին Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում նա 338 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը՝ երկու վարժությունների հանրագումարում։ Նա նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում[5]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 332 կգ արդյունքով Բոժիդար Անդրեևը գրավել է չորրորդ տեղը։ Բուլղարացի ծանրորդը պոկում վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Ամառային երիտասարդական օլիմպիական խաղեր։
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Երկամարտ
 Ոսկի մինչև 69 կգ 2014 Նանկին, Չինաստան 133,0 167,0 300,0
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Երկամարտ
 Ոսկի մինչև 73 կգ 2019 Բաթում, Վրաստան 153,0 192,0 345,0
 Բրոնզ մինչև 81 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 153,0 190,0 343,0
Ծանրամարտի աշխարհի առաջնություն։
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Երկամարտ
 Բրոնզ մինչև 73 կգ 2019 Պատտայա, Թաիլանդ 157,0 189,0 346,0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «PDF listing of 2018 Group A world championship entrants in 73 kg» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  2. «2014 Youth Olympics 69 kg results». Olympic.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 «IWF Results». IWF.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «2019 European Championships» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  5. iwf.net. «2022 World Weightlifting Championships Results». Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.