Բոժիդարկա Ֆրայտ (խորվաթերեն՝ Božidarka Frajt, ծնյալ Božidarka Grublješić, նոյեմբերի 11, 1940(1940-11-11)[1][2], Velika Žuljevica, Նովի Գրադ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ ժամանակակից դերասանուհի[3], որը վեց տասնամյակ ձգվող իր դերասանական կարիերայի ընթացքում բազմաթիվ կերպարներ է մարմնավորել թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում։ Լայն ճանաչման է հասել հատկապես Տոմիսլավ Ռադիչի ռեժիսորական առաջին աշխատանքում՝ 1972 թվականին նկարահանված «Ապրող ճշմարտություն» ֆիլմում[4][5] գլխավոր հերոսուհու դերը տպավորիչ կերպով կատարելու[6], քննադատության դրվատանքին և Պուլայի միջազգային կինոփառատոնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ոսկե ասպարեզ» մրցանակին արժանանալու շնորհիվ[7]։ 1999 թվականին անցկացված հարցումների հիման վրա կազմված «Բոլոր ժամանակների խորվաթական 44 լավագույն խորվաթական ֆիլմեր» ցանկում «Ապրող ճշմարտություն» կինոնկարն զբաղեցրել է 20-րդ տեղը[8]։ Այդ կինոնկարը կոմերցիոն տեսակետից նույնպես հաջողված էր[9]։
Բոժիդարկա Ֆրայտը ամուսնացել է խորվաթ պրոդյուսեր Բորիս Գրեգորիչի հետ։ Նրանց դուստրը՝ Բոյանա Գրեգորիչը նույնպես անվանի դերասանուհի է։ Ֆրայտը ներկայումս ապրում է Խորվաթիայի մայրաքաղք Զագրեբում[12]։
↑Heidl, Janko (2011 թ․ փետրվարի 28). «I danas svježe ostvarenje». filmovi.hr (Croatian). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)