Բոինգ 777-ի ավիավթար Լոնդոնում

Չվերթ 038 British Airways
վթարի հետևանքը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2008 թվականի հունվարի 17-ին
Ժամանակ12:42 BST
Պատճառվառելիքի պակաս
ՎայրՀիթրոու օդակայան, ,  Միացյալ Թագավորություն
ՉվերթBA38
Թռիչքի վայրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին
Վերջնական կետՄիացյալ Թագավորություն Լոնդոն
Զոհվածներ0
Վիրավորներ47
Aviation Safety Network ID20080117-0
Օդանավ
ՄոդելBoeing 777-236ER
ԱվիաընկերությունՄիացյալ Թագավորություն British Airways
Կողային համարG-YMMM
Արտադրման թվական2001 թվական
Ուղևորներ136
Անձնակազմ16
Կենդանի մնացած152
Քարտեզ
Քարտեզ
 British Airways Flight BA38 Վիքիպահեստում

Boeing 777-ի ավիավթար Լոնդոնում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 17-ին։ Boeing 777-236ER ինքնաթիռը, որը պատկանում էր British Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Պեկինից դեպի Լոնդոն, սակայն թռիչքի ընթացքում ինքնաթիռը վթարի է ենթարկվում[1]։ Ինքնաթիռում կար 152 մարդ։ Վթարի արդյունքում ոչ ոք չի մահացել։ Վթարի պատճառը հանդիսացել է ինքնաթիռի շարժիչների անսարքությունը[2]։

Boeing 777-236ER (գրանցման համարը՝ G-YMMM) ինքնաթիռը արտադրվել է 2001 թվականին։ Ինքնաթիռը իր առաջին չվերթը իրականացրել է 2001 թվականի մայիսի 18-ին։ Նույն թվականի մայիսի 31-ին ինքնաթիռը հանձնում են British Airways ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ Rolls-Royce Trent 895-17 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել էր 3957 չվերթ և օդում է եղել ավելի քան 28675 ժամ[3]։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 43 ամյա Պիտեր Բերկիլ (անգլ.՝ Peter Burkill)։ Շատ փորձառու օդաչու։ Օդում անցկացրել է ավելի քան 12700 ժամ, որից 8450 ժամ եղել է Boeing 777 օդանավի մեջ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 41 ամյա Ջոն Կաուարդ (անգլ.՝ John Coward)։ Փորձառու օդաչու, օդում անցկացրել է ավելի քան 9000 ժամ որից 7000 ժամ եղել է Boeing 777 օդանավի մեջ։

Ինքնաթիռի տնակում աշխատում էին 14 սպասուհիներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.aaib.gov.uk/cms_resources.cfm?file=/S1-2008%20G-YMMM.pdf
  2. Air Accidents Investigation: 1/2010 G-YMMM
  3. «ASN Aircraft accident Boeing 777-236ER G-YMMM London-Heathrow Airport (LHR)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]