Բոլեսլավ Բարլոգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28, 1906[1][2][3] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 17, 1999[5][1][2][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա[4] |
Գերեզման | Waldfriedhof Zehlendorf |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և գրավաճառ |
Ամուսին | Herta Barlog? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
![]() |
Բոլեսլավ Բարլոգ , (գերմ.՝ Boleslaw Barlog, մարտի 28, 1906[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 17, 1999[5][1][2][…], Բեռլին, Գերմանիա[4]), թատրոնի և կինոյի գերմանացի ռեժիսոր, թատերական գործիչ, Բեռլինի արվեստների ակադեմիայի անդամ։ Հիմնականում հայտնի է Բեռլինի թատերական կյանքը վերակենդանացնելու իր աշխատանքով։
Ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Մանկուց սիրել է թատրոն և գրականություն։ 1920-ական թվականներին դարձել է ռեժիսորներ Հ.Գիլպերտի և Կ.Մարտինի ուսանողն ու օգնականը։ Բեմական գործունեությունը սկսել է Բեռլինի «Ժողովրդական թատրոնում» («Volksbühne») (1930-1933)։
1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո նա կորցրել է աշխատանքը և մի քանի տարի զբաղվել տարբեր աշխատանքներով։ Հետագայում նշանակվել է գերմանական «Universum Film AG» կինոընկերության տնօրենի օգնական։ 1940-ականներին նա ղեկավարել է ֆիլմերի նկարահանումները «Universum Film AG» և «Terra Film» ստուդիաներում[6][7]։
Բոլեսլավ Բարլոգը հայտնի է հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինում թատերական կյանքի վերածննդի վերաբերյալ իր աշխատանքով։ Բեռլինի գլխավոր թատրոնների մեծ մասն այն ժամանակ մեծապես վնասվել կամ ավերվել է պատերազմի ընթացքում, ուստի հետպատերազմյան առաջին ներկայացումներից շատերը ցուցադրվել են հին կինոթատրոններում կամ Արևմտյան Բեռլինի ծայրամասում գտնվող փոքր, համեմատաբար անվնաս «Շլոսպարկ» թատրոնում[8] ։
1945 թվականից ղեկավարել է «Շլոսպարկ» թատրոնը, 1951 թվականից՝ Արևմտյան Բեռլինի «Շիլլեր» թատրոնը։ 1951-1972 թվականներին աշխատել է Բեռլինի թատերական հաստատություններում, եղել է Արևմտյան Բեռլինի քաղաքային թատերական ընկերության գլխավոր տնօրեն։
1950 թվականին արժանացել է «Berliner Kunstpreis» շքանշանի, 1965 թվականին՝ Արվեստի և գրականության շքանշանի։ Պարգևատրվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար «Մեծ սպա» շքանշանով[9]։ Բարլոգը մահացել է Բեռլինում 1999 թվականին՝ իր 93-ամյակից կարճ ժամանակ առաջ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլեսլավ Բարլոգ» հոդվածին։ |
|