Բոլիվարական առաքելություններ, սոցիալական ծրագրերի շարք, որոնք ներդրել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը[1] և շարունակել վերջինիս հաջորդած Նիկոլաս Մադուրոն։ Ծրագրերը կենտրոնացված են սոցիալական արդարության, սոցիալական ապահովության վրա, աղքատության դեմ, կրթական և ռազմական համակարգերի բարելավման վրա։ Շարքն իր անվանումն ստացել է հարավամերիկացի հերոս Սիմոն Բոլիվարի անունից։
2000-ական թվականներից օգտագործելով նավթի բարձր գները՝ Չավեսը ստեղծեց «Բոլիվարական առաքելությունները»[1], որոնք հանգեցրին կառավարության կողմից աղքատության դեմ ուղղված նախաձեռնություններին[2], աղքատների համար հազարավոր անվճար բժշկական կլինիկաների կառուցմանը[3], տեղաբնիկների իրավունքներին[4], կրթական քարոզարշավների համակարգին[5], սննդի գնի իջեցմանը[6], բնակարանային նպաստներին[7]։ Բոլիվարական առաքելությունները վերահսկվում են լայնատարած փորձարկմամբ, որը Չավեսին սատարողները կոչում են «քաղաքացիների և բանվորների կողմից վերահսկվող կառավարում»[8]։
↑ 1,01,1Heritage, Andrew (December 2002). Financial Times World Desk Reference. Dorling Kindersley. էջեր 618–621. ISBN9780789488053.
↑UNICEF. (UNICEF, 2005). "Venezuela’s Barrio Adentro: A Model of Universal Primary Health Care". Retrieved 15 October 2005. UNICEF, p. 2. "Barrio Adentro ... is part and parcel of the government's longterm poverty-reduction and social inclusion strategy to achieve and surpass the Millennium Development Goals."
Instituto Nacional de EstadísticaԱրխիվացված 2019-09-12 Wayback Machine – Venezuela's National Institute of Statistics; has web several portals for accessing demographic and economic data related to the impact of Bolivarian Missions. (իսպ.)