Բոլոր ուրախ վայրերը անգլ.՝ All the Bright Places | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Բոլոր պայծառ վայրերը |
Թվական | փետրվարի 28, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրեթ Հեյլի |
Պրոդյուսեր | Էլ Ֆենինգ |
Սցենարի հեղինակ | Ջենիֆեր Նայվեն |
Դերակատարներ | Էլ Ֆենինգ, Ջասթիս Սմիթ, Ալեքսանդրա Շիփ, Քելլի Օ'Հարա, Լամար Ջոնսոն, Վիրջինիա Գարդներ, Ֆելիքս Մալարդ, Քիգան-Մայքլ Քի և Լյուկ Ուիլսոն |
Օպերատոր | Ռոբ Ս․ Գիվենս |
Երաժշտություն | Քիգեն ԴեՎիթ |
Մոնտաժ | Սյուզի Էլմիգեր |
Պատմվածքի վայր | Ինդիանա |
Տևողություն | 108 րոպե |
«Բոլոր ուրախ վայրեր» (անգլ.՝ All the Bright Places), ամերիկյան դեռահասական ռոմանտիկ դրամա, որը նկարահանվել է 2020 թվականին՝ ռեժիսոր Բրեթ Հեյլի, սցենարիստներ՝ Ջենիֆեր Նիվենի և Էլիզաբեթ Հաննայի կողմից՝ Նիվենի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են Էլ Ֆենինգը, Ջասթիս Սմիթը, Ալեքսանդրա Շիփը, Քելի Օ՚Հարան, Լամար Ջոնսոնը, Վիրջինիա Գարդները, Ֆելիքս Մալարդը, Սոֆիա Հասմիկը, Քիգան-Մայքլ Քեյը, Լյուկ Ուիլսոնը։
Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին Նեթֆլիքսում։
Վիոլետի և Թեոդորի պատմությունը, ովքեր հանդիպում և պայքարում են իրենց անցյալի հուզական և ֆիզիկական սպիների հետ։ Նրանք գտնում են, որ նույնիսկ ամենափոքր բաները կարող են ինչ-որ բան նշանակել։
Դերակատար | Դեր |
---|---|
Ջասթիս Սմիթ | Թեոդոր Ֆինչ |
Էլ Ֆենինգ | Վիոլետ Մարկի |
Ալեքսանդրա Շիփ | Քեյթ Ֆինչ |
Քելի Օ՚Հարա | Շերիլ Մարկի |
Լամար Ջոնսոն | Չարլի |
Վիրջինիա Գարդներ | Ամանդա |
Ֆելիքս Մալարդ | Ռումեր |
Սոֆիա Հասմիկ | Բրենդա |
Քիգան-Մայքլ Քեյ | Ռիչարդ Էմբրի |
Լյուկ Ուիլսոն | Ջեյմս Մարկի |
2018 թվականի հոկտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացան Ալեքսանդրա Շիփը, Քիգան-Մայքլ Քեյը, Լյուկ Ուիլսոնը, Քելի Օ'Հարան, Վիրջինիա Գարդները, Ֆելիքս Մալարդը, Լամար Ջոնսոնը և Սոֆիա Հասմիկը, իսկ Նեթֆլիքսը հանդես եկավ որպես դիստրիբյուտոր[1]։ Նկարահանումները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Օհայո նահանգի Էլիրիա քաղաքում[2][3]։
Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին[4]։
|