Բողոքի ակցիաներ Բրազիլիայում, սկսվել են 2013 թվականի հունիսին։ Մոտ 200 հազար մարդ է մասնակցել ցույցերին։
Բողոքի անմիջական պատճառ հանդիսացավ բնակչության դժգոհությունը հասարակական տրանսպորտի գների բարձրացումից[1]։
Տոմսերի գնի ֆոնի վրա առաջ եկան բողոքներ պետական ծառայությունների ցածր մակարդակի, ոստիկանական բռնության և կոռումպացված կառավարության դեմ։ Դժգոհության առիթ էր նաև Բրազիլիայում անցկավող ֆուտբոլային կոնֆեդերացիայի Գավաթը։ Ժողովուրդը բողոքում էր, որ սպորտային միջոցառումների վրա ավելի շատ է ծախսվում, քան սոցիալական խնդիրների լուծման[2][3]։
Անկարգությունները սկսել են Բրազիլիայի և Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականների խաղի ժամանակ, երբ ոստիկանությունը փակել էր ճանապարհը։ Ցուցարարները փորձել են գրավել Բրազիլիայի, Ռիո դե Ժանեյրոյի և Սան-Պաուլոյի ադմինիստրատիվ շենքերը։ Անկարգությունները տարածվել են Բրազիլիայով մեկ։ Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Տուժել են տասնյակ մարդիկ։ Կառավարությունը փոխադրամիջոցների գների հարցում գնացել է զիջումների։
Բողոքի ակցիան մի քանի անվանում է ստացել։ Կոչել են «Քացախային հեղափոխություն», քանի որ ցուցարարները հետները քացախ էին բերում, որով հնարավոր է թուլացնել արցունքաբեր գազի ազդեցությունը։ Նաև կոչել են «20 տոկոսանոց հեղափոխություն», քանի որ փոխադրամիջոցների տոմսերը թանկացել էին 20 տոկոսով[4]։