Գյուղ | |||
---|---|---|---|
Բոճորնա | |||
վրաց.՝ ბოჭორნა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Կախեթի մարզ | ||
Շրջան | Ախմետայի շրջան | ||
Համայնք | Ախմետայի մունիցիպալիտետ | ||
ԲԾՄ | 2,345 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Խոսվող լեզուներ | Վրացերեն | ||
Բնակչություն | 1 մարդ (2014) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բոճորնա (վրաց.՝ ბოჭორნა), բարձրադիր գյուղ Վրաստանի հյուսիսային հատվածում՝ Կախեթի մարզի Ախմետայի շրջանում։ Տեղակայված է Կովկասյան լեռներում՝ ծովի մակարդակից 2,345 մետր բարձրության վրա։
Բոճորնան ամենաբարձր բնակեցված տարածքն է Վրաստանում, ինչպես նաև Եվրոպայում՝ որպես մշտական բնակչություն ունեցող բնակեցված տարածք (Ըստ 2014 թվականի տվյալների` գյուղի բնակչությունը կազմում է 1 մարդ)[1]։
Բոճորնայի տարածքը ընկած է Մակրետելա լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Գոմերցարիի ձորում։ Այն գտնվում է 80 կմ հյուսիս-արևելք շրջեկնտրոն Ախմետա քաղաքից։
Վարչականորեն Բոճորնա բարձրադիր գյուղը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Ախմետայի շրջանի կազմում։ Բնակավայրի շրջակայքը մտնում է Թուշեթի ազգային պարկի տարածքի մեջ։