Բոնիֆացիո Վերոնեզե | |
---|---|
Ի ծնե | Bonifacio Veronese |
Ծնվել է | մոտ 1487[1][2] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1553[2][3] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | Scuola degli Albanesi? և գեղանկարչություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | The Holy Family with Sts. Francis, Anthony, Magdalene, John the Baptist and Elizabeth? |
Ուսուցիչ | Յակոպո Պալմա Ավագ |
Աշակերտներ | Տինտորետտո |
Bonifacio de' Pitati Վիքիպահեստում |
Բոնիֆացիո Վերոնեզե (իտալ.՝ Bonifacio Veronese, մոտ 1487[1][2], Վերոնա, Վենետո, Իտալիա[2] - հոկտեմբերի 19, 1553[2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), իտալացի նկարիչ։
Ծնունդով Վերոնա քաղաքից է։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Վենետիկ 1505 թվականից հետո, որտեղ և Վերոնեզեն սկսել է սովորել գեղանկարչություն։ Հնարավոր է, որ նա եղել է նկարիչ Պալմա Վեկոյի աշակերտը։
Հիմնականում նկարել է կրոնական կերպարներ և նկարներ, վենետիկյան դպրոցին բնորոշ՝ մադոննայի կերպարը սրբերի հետ, այսպես կոչված «Սուրբ զրույցներ»։ Երբեմն Վերոնեզեն ստեղծում էր իր ժամանակի համար բավականին անսովոր գործեր, որոնցից ամենահայտնին «Ավետում» եռապատումն է, որում նա պատկերել է հայր Աստծո թռիչքը Վենետիկի Սուրբ Մարկի հրապարակի վրայով։ Վերոնեզեն մեծ ճանաչում է վայելել Վենետիկում, ունեցել է սեփական արհեստանոց։ Նրա աշակերտները հետագայում հայտնի վենետիկյան նկարիչներ են եղել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնիֆացիո Վերոնեզե» հոդվածին։ |
|