Քաղաքացիությունը | Բուլղարիա | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 7, 1964[1][2] (59 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գեներալ Տոշևո, Դոբրիչի մարզ, Բուլղարիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բոնչո Գենչև (բուլղար․՝ Бончо Генчев, հուլիսի 7, 1964[1][2], Գեներալ Տոշևո, Դոբրիչի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1994 թվականի Աշխարհի առաջնությանը և 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Բոնչո Լյուբոմիրով Գենչևը ծնվել է 1964 թվականի հուլիսի 7-ին Բուլղարիայի Դոբրիչի մարզի Գեներալ Տոշևո քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Սպորտիստ» ակումբում[3]։
1981 թվականին կայացել է Գենչևի պրոֆեսիոնալ նորամուտը Դոբրիչի «Դոբրուջա» թիմում։ Այնուհետև խաղացել է բուլղարական «Լիտեքս» (1982-1983), «Լոկոմոտիվ» (Գոռնա Օրյախովիցա) (1983-1986), «Էտիր» (1987-1991) ակումբներում[3]։
1991 թվականին պայմանագիր է կնքել պորտուգալական «Սպորտինգի» հետ, որի կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ խաղացել է «Իփսվիչ Թաունում» (1992-1995) և «Լութոն Թաունում» (1995-1997)[3]։ 1997-1999 թվականներին խաղացել է բուլղարական ԲԿՄԱ-ում։ Այնուհետև Գենչևը կրկին տեղափոխվել է Անգլիա, որտեղ «Հենդոնում» և «Քարշոլթոն Աթլետիկում» խաղալուց հետո 2007 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[4]։
Որոշ ժամանակ աշխատել է որպես միջազգային դեսպան «Իփսվիչ Թաունում»[5]։
2016 թվականին Բոնչո Գենչևը նշանակվել է բուլղարական «Էտիր» ակումբի գլխավոր մարզիչ, բայց պաշտոնը թողել է մարտի 7-ին՝ դառնալով Բուլղարիայի ֆուտբոլային միության շրջանային խորհրդի նախագահը Վելիկո Տիռնովոյում[6]։
1990-1996 թվականներին Բուլղարիայի ազգային հավաքականում անցկացրել է 12 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։
1994 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Մեքսիկայի ազգային հավաքականի դեմ խաղում Բոնչոն փոխարինման է դուրս եկել և հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում անրեպ իրացրել է իր փորձը[7]։
Գենչևը եղել է 1996 թվականի Եվրոպայի առաջնության ազգային ընտրանու հայտացուցակում, որտեղ մեկ րոպե է խաղացել խմբային փուլի Ռումինիայի դեմ խաղում, որն ավարտվել է բուլղարացիների հաղթանակով[8]։
Խաղային կարիերայի ավարտից հետո Բոնչոն որոշ ժամանակ ղեկավարել է «Սթրայքերներ» սրճարան-բարը Վեսթ Քենսինգթոնում։
Ամուսնացած է։ Նրա երկու որդիները՝ Լյուբոմիրը և Յավորը, նույնպես դարձել են ֆուտբոլիստներ[9]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
|