Գյուղ | ||
---|---|---|
Բոռ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Բոր, Պոռ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 392 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բոռեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 434 | |
Փոստային ինդեքս | 13000 | |
Փոստային ինդեքսներ | 13000 | |
Ավտոմոբիլային կոդ | 13 | |
| ||
Բոռ (քրդ.՝ Por, թուրքերեն՝ Değirmenaltı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք, Բոռ գետի ձախ կողմում։
Գյուղը ջրառատ էր և հարուստ էր բերրի հողերով։
1880-ական թվականներին ուներ 30 տուն բնակիչ, 1914 թվականին 100 տուն՝ 392 հայ բնակիչ։
Բնակիչները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։
Բոռից հարավ գտնվում է Բոռա Ս. Հովհանի վանքը, իսկ հյուսիսարևմտյան կողմում գտնվում էին Ս. Հարություն և ևս մի նույնանուն ավերված եկեղեցի։
Գյուղում են ծնվել հայ միջնադարյան նշանավոր նկարիչ և բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը (XIV-XV դարեր) և տաղերգու, մատենագիր ու երաժիշտ Առաքել Բաղիշեցին (1380-1454)[1]։
|