Բոսորագույն ճանկ անգլ.՝ The Scarlet Claw | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | միստիկ ֆիլմ[1] |
Թվական | 1944, մայիսի 18, 1944[2] և մայիսի 26, 1944[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոյ Ուիլյամ Նիլ[1] |
Պրոդյուսեր | Ռոյ Ուիլյամ Նիլ |
Սցենարի հեղինակ | Ռոյ Ուիլյամ Նիլ |
Դերակատարներ | Բեզիլ Ռեթբոուն, Նայջել Բրյուս, Մայլզ Մենդեր, Յան Վուլֆ, Վիկտորյա Հորն, Արթուր Հոլ և Փոլ Քևենա |
Երաժշտություն | Փոլ Սոթել |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 74 րոպե |
Նախորդ | Սարդ կինը |
Հաջորդ | Մահվան մարգարիտ |
Բոսորագույն ճանկ (անգլ.՝ The Scarlet Claw, 1944), ամերիկացի կինոռեժիսոր Ռոյ Նիլի գեղարվեստական ֆիլմերից մեկը։ Այն թվով ութերորդն է՝ նվիրված Շերլոկ Հոլմսի արկածներին և բժիշկ Վաթսոնին։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցում էին Բեզիլ Ռեբոուն, Նայջել Բրյուսը և այլ հայտնի դերասաններ։ Բազմաթիվ քննադատների և երկրպագուների կողմից այս ֆիլմը համարվում է «Universal Studios» կինոստուդիայի նկարահանած 12 ֆիլմերից լավագույնը[3]։ Ֆիլմը նկարահանվել է 1944 թվականին։ Այն ամբողջովին ներկայացվում է անգլերենով։
Հոլմսը և Վաթսոնը մասնակցում էին ոգեհարցության գիտության նվիրված կոնֆերանսին Կանադայում։ Նրանք ստանում են Լեդի Պենրոուզից հեռագիր, ով ապրում էր Լա Մորտ Ռուժ փոքրիկ գյուղում։ Հեռագրում օգնություն էր հայցվում։ Երբ Հոլմսը պատրաստվում էր հրաժարվել, նա ստանում է նոր նամակ, որտեղ և ասվում էր, որ լեդի Պենրոուզը դաժանաբար սպանվել էր։ Հոլմսը և Վաթսոնը հասնում են այդ հեռավոր գյուղը ...[4]:
|