Թվական | ապրիլի 19, 1775 — մարտի 17, 1776 |
---|---|
Մասն է | Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում (1775-1783) |
Վայր | Բոստոն և մերձակա տարածքներ |
Արդյունք | պատրիոտների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Տասներեք գաղութներ | Միացյալ Թագավորություն |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Բոստոնի պաշարում (անգլ.՝ Siege of Boston), Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության պատերազմի սկզբնական տարբերափուլը, որի ժամանակ նորանգլիական աշխարհազորայինները, ովքեր նախկինում կռվում էին մայրցամաքային զորքերում, Ջորջ Վաշինգտոնի հրամանատարությամբ 11 ամսում պաշարում են քաղաքը և ստիպում բրիտանացիներին նահանջեկ։
Բոստոնի պաշարումը սկսվել է 1775 թվականի ապրիլի 19-ին՝ Լեկսինգթոնի և Կոնկորդեի ճակատամարտերից անմիջապես հետո։ Մասաչուսեթսի բազմաթիվ համայնքների ամերիկացի ապստամբները շրջապատել են Բոստոնը և փակել են քաղաքը արտաքին միջավայրի հետ կապող ցամաքային ճանապարհը։ Բրիտանացի զինվորները կարողանում էին զինվորներին ուղարկել ռազմի դաշտ միայն ծովի միջոցով։
Մայրցամաքային կոնգրեսը որոշում է ստեղծել աշխարհազորայինների բանակ՝ հիմնվելով մայրցամաքային բանակի վրա, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնին նշանակել բանակի գլխավոր հրամանատար։
1775 թվականի հունիսին բրիտանացիները գրավում են Բանկեր Հիլլը և Բրիձ Հիլլը, սակայն կորուստների թիվը շատ մեծ էին, իսկ ձեռքբերումներինը՝ աննշան։ Այդ ամենը խանգարում էր բրիտանական ուժերին ընդհատել քաղաքի պաշարումը։
Նոյեմբերին Ջորջ Վաշինգտոնը ուղարկում է նախկին գրքավաճառ Հենրի Նոքսային Բոստոն ծանր հրետանի բերելու, որը ներխուժել էր Տիկոնդերոգայի նավահանգիստ։ Տեխնիկապես բարդ և պատասխանատու ռազմագործողության ժամանակ Նոքսային հաջողվում է ստանալ մեծ քանակությամբ զինամթերք, որի ընդհանուր զանգվածը կազմում էր 60 տոննա։
Բրիտանացի զորահրամանատար Ուիլյամ Հաուն, հասկանալով, որ այլևս չի կարող պահել քաղաքը, որոշում է տարհանել բրիտանական զորքերին Բոստոնից։ Բրիտանական զորքերը վերջնականապես լքում են Բոստոնը 1776 թվականի մարտի 17-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոստոնի պաշարում» հոդվածին։ |
|