Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բորիս Ապրիլով Борис Априлов | |
---|---|
Ծննդյան անուն | Атанас Василев Джавков |
Ծնվել է | մարտի 21, 1921[1] |
Ծննդավայր | Malko Tarnovo, Բուրգասի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | ապրիլի 10, 1995[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Գերեզման | Mount Carmel |
Մասնագիտություն | դրամատուրգ, դրամատուրգ և մանկագիր |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կայք | borisaprilov.wordpress.com |
Բորիս Ապրիլով (բուլղար․՝ Борис Априлов, ծննդյան անունը՝ Атанас Василев Джавков, մարտի 21, 1921[1], Malko Tarnovo, Բուրգասի մարզ, Բուլղարիա - ապրիլի 10, 1995[1], Թել Ավիվ, Իսրայել), բուլղարացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, մանկագիր։
Կրթությունն ստացել է Բուրգաս քաղաքում, որտեղ ուսմանը զուգահեռ տեղական թերթերում հրապարակել է կարճ պատմվածքներ, ֆելիետոններ, բանաստեղծություններ։ 1947 թվականին հրավիրվում է աշխատանքի «Стършел» երգիծական թերթի խմբագրությունում և տեղափոխվում է Սոֆիա։ 1959 թվականից ամբողջովին նվիրվում է գրական աշխատանքի և մինչև մահ ապրում բացառապես գրական հոնորարներով։ 1959-63 թթ. եղել է բուլղարական կրկեսի տնօրինության գլխավոր դրամատուրգը և գրական խմբագիրը։ 1963-69 թթ. Սլիվեն քաղաքի թատրոնում եղել է դրամատուրգ և գրական խորհրդատու։
Գրել է 10 մանկական գրքեր և բազմաթիվ մանկական պիեսներ դրամատիկական, տիկնիկային ու հեռուստեստեսային թատրոնի համար։ Միաժամանակ մեծահասակների համար գրել է ֆելիետոններ, վիպակներ և վեպեր։
Ստորև ներկայացված է Բորիս Ապրիլովի այն ստեղծագործությունների ցանկը, որոնք թարգմանվել են հայերեն՝
|