Բորիս Աստաուրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14 (27), 1904 կամ հոկտեմբերի 27, 1904[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունիսի 21, 1974[1] (69 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաբան և միջատաբան |
Հաստատություն(ներ) | Կոլցովի անվան զարգացման կենսաբանության ինստիտուտ[3] |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և գենետիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3][4] և Q4127596?[3] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[4] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
![]() |
Բորիս Լվովիչ Աստաուրով (հոկտեմբերի 14 (27), 1904 կամ հոկտեմբերի 27, 1904[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 21, 1974[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կենսաբան, բջջագենետիկ, փորձարար-սաղմնաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966)։
Ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում։ Զարգացման կենսաբանության ինստիտուտի տնօրենն է (1967 թվականից), Գենետիկների և սելեկցիոներների համամիութենական ընկերության նախագահը (1966 թվականից)։
Աշխատանքները հիմնականում նվիրված են շերամի որդի և դրոզոֆիլի զարգացմանն ու ժառանգականությանը։ Աստաուրովը մշակել է արհեստական (ջերմային) կուսածնության մեթոդը, սեռի կարգավորման հարցը, ստացել լիարժեք միջտեսակային անդրոգենեզ և շերամի որդի պոլիպւոիդ գծեր։
Շերամապահության մեջ Աստաուրովի հիմնական ծառայություններն են արդյունաբերական հիբրիդացման ներդրումը և ջերմային շոկերի կենսաբանական ազդեցության կիրառումը՝ նոզեմատոզի հարուցիչով վարակված շերամի սերմերի (գրենա) վարակազերծման գործում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Աստաուրով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 575)։ ![]() |