Բորիս Գորբատով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2 (15), 1908[1] կամ հուլիսի 15, 1908[2] |
Ծննդավայր | Պերվոմայսկ, Լուգանսկի մարզ |
Վախճանվել է | հունվարի 20, 1954[3][4][2] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, ռազմական թղթակից, կինոսցենարիստ և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | պատմվածք, վիպակ, վեպ և ակնարկ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Q4127432? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Տատյանա Օկունևսկայա և Նինա Արխիպովա |
![]() |
Բորիս Լեոնտևիչ Գորբատով (ռուս.՝ Бори́с Лео́нтьевич Горба́тов, հուլիսի 2 (15), 1908[1] կամ հուլիսի 15, 1908[2], Պերվոմայսկ, Լուգանսկի մարզ - հունվարի 20, 1954[3][4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գրող։
Հայտնի է դարձել «Բջիջը» (1928) վիպակով։ 1930-ական թվականներից աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում որպես ակնարկագիր։ Լույս է ընծայել ակնարկների ժողովածուներ՝ «Լեռնային արշավ» (1932), «Կոմինտերն» (1932), «Վարպետները» (1933)։ «Սովորական Արկտիկա» (1940) պատմվածքների գիրքը պատկերում է խորհրդային մարդկանց խիզախությունը հյուսիսում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինթղթակից։ Այդ շրջանում է գրել «Նամակներ ընկերոջս» (1941-1942), «Ալեքսեյ Կուլիկովը․․․ մարտիկ» (1942) հրապարակախոսական գրքերը։ «Չնվաճվածները» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) վիպակում պատկերել է «խորհրդային մարդկանց հայրենասիրությունը, աննկուն կամքը»։
Հետպատերազմյան շրջանի գործերից են «Ճապոնիայում և Ֆիլիպիններում» (1946—1947) ակնարկը, «Դոնեցկի հանքափորները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) սցենարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 163)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գորբատով» հոդվածին։ |
|