Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի
հունգ.՝ Fővárosi Állat- és Növénykert | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենդանաբանական այգի, բնության հատուկ պահպանվող տարածք և բուսաբանական այգի |
Երկիր | Հունգարիա |
Վարչատարածք | Բուդապեշտ |
Հիմնվել է | 1866 |
Բացվել է | 1866 թվական |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Մակերես | 18.4 |
Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի (հունգ.՝ Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի), հանրային զբոսայգի և ժամանցի վայր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում[1][2]։
Համարվում է Հունգարիայի և աշխարհի ամենահին կենդանաբանական այգիներից մեկը, որը բացվել է դեռևս 19-րդ դարի կեսերին։
Ներկայումս Բուդապեշտի կենդանաբանական այգում բնակվում են 1,072 կենդանատեսակներ։ Հունգարիայի այս զբոսայգին պաշտոնապես բացվել է 1866 թվականի օգոստոսի 9-ին։ Ամեն տարի այգի է այցելում ավելի քան 1 միլիոն մարդ։
Կենդանաբանական այգու հարևանությամբ գործում է նաև բուսաբանական այգի։ Այստեղ ներկայացված են տարբեր տեսակի բուսատեսակներ և ծառատեսակներ, որոնց մի մասը էնդեմիկ են Հունգարիայի և Արևելյան Եվրոպայի համար։
Կենդանաբանական և բուսաբանական այգիների համակցությամբ այս զբոսայգին գտնվում է Բուդապեշտ քաղաքի կենտրոնում և այստեղ կարելի է հասնել ստորգետնյա մետրոպոլիտենի օգնությամբ։