Բուլղարիայի սևծովյան ափ

Արևային ծովափ Սև ծովի ափին

Բուլղարիայի սևծովյան ափ (բուլղար․՝ Българско Черноморие), Սև ծովի արևմտյան հատվածը, որի ջրերը ողողում են Բուլղարիայի ափերը։

Այն նաև հանդիսանում է Ռումինիայի սևծովյան ափը, որը գտնվում է երկրի հյուսիսում և Թուրքիայի եվրոպական հատվածը։

Բուլղարիայի սևծովյան ափի ընդհանուր երկարությունը կազմում է 414 կմ, որից շուրջ 130 կմ-ը զբաղեցնում են ավազոտ լողափերը, որոնք Բուլղարիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններն են[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարդանելի նեղուցը միանալով Եգեյան և Միջերկրական ծովին մասամբ ձևավորում է Բուլղարիայի սևծովյան ափը։ Սև ծովը Բուլղարիայի տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։

Բալկանյան լեռները կտրելով ամբողջ երկրի տարածքը հասնում են մինչև Սև ծով՝ ձևավորելով Բուլղարիայի արևմտյան լեռնային աշխարհագրական շրջանը։

Սև ծովը կարևոր զբոսաշրջային նշանակություն ունի։ Բուլղարիա ժամանած զբոսաշրջիկների կեսից ավելին հանգրվանում են Սև ծովի ափին գտնվող նավահանգիստներում և առողջարաններում։ Այստեղ են գտնվում Բուլղարիայի երկու խոշոր քաղաքներն ու հիմնական նավահանգիստները՝ Վառնան (Բուլղարիայի երրորդ խոշոր քաղաքը) և Բուրգասը (Բուլղարիայի չորրորդ խոշոր քաղաքը)։ Վառնան գտնվում է Սև ծովի հյուսիսային ափին, իսկ Բուրգասը՝ հարավային։

2013 թվականի հուլիսի 15-ին ավարտվել է Թրակիայի ավտոճանապարհի շինարարությունը, որի արդյունքում ավտոխճուղով իրար են միացվել Բուրգասը և մայրաքաղաք Սոֆիան։ Նախատեսված է ավտոմայրուղով իրար միացնել նաև Վառնան և Բուրգասը։

Բուլղարիայի սևծովյան ափի հարող աշխարհագրական տեղանքը համարվում է Արևմտյան Թրակիայի պատմական երկրամասը։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականից Սև ծովի ափը Բուլղարիայի կարևոր զբոսաշրջային շրջաններից է հատկապես ամառային սեզոնին (մայիսից հոկտեմբեր ամիսներին)։

Ամեն տարի միլիոնավոր օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներ ամառային հանգստի նպատակով հանգրվանում են Վառնայի և Բուրգասի արևոտ լողափներում։

Մինչ 1989 թվականը Բուլղարիայի սևծովյան ափը հայտնի էր աշխարհին Կարմիր Ռիվիերա անվանումով։ «Երկաթե վարագույրի» անկումից հետո նրա անվանումը փոխվել է և այն կոչվել է պարզապես Ռիվիերա։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված տեսարժան վայրերը գտնվում են Բուլղարիայի սևծովյան ափամերձ գոտում։ Համարվում են զբոսաշրջային կարևոր օբյկետներ։


Սևծովյան Բուլղարիայի համայնապատկերը
Սևծովյան Բուլղարիայի համայնապատկերը


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սևծովյան Բուլղարիա». statoids.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին.