Բուլք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ ափին։
Եղել է նշանավոր գյուղ։ Բնակչության զգալի մասը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Գյուղը հիմնահատակ ավերվեց։
1890-ական թվականներին ուներ 100, 1909 թվականին՝ 120, իսկ 1914 թվականին՝ 150-160 տուն` 1500 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Գյուղն ուներ բերրի հողեր։
Բուլքն ուներ Ս. Գևորգ եկեղեցի։
Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 200 աշակերտ։
Միջին դարերում Բուլքն եղել է գրչության կենտրոն[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 602)։ ![]() |