Բուխարեստի ազգային թատրոն

Բուխարեստի ազգային թատրոն
ռումիներեն՝ Teatrul Național „Ion Luca Caragiale”
Տեսակթատրոն
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Գտնվելու վայրըԲուխարեստ
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 20, 1973
Անվանված էՅոն Լուկա Կարաջալե
Կայքtnb.ro/ro
 National Theatre Bucharest Վիքիպահեստում

Բուխարեստի ազգային թատրոն (ռումիներեն՝ Teatrul Naţional), Ռումինիայի ազգային թատրոններից մեկն է, որը գտնվում է Բուխարեստ մայրաքաղաքում։

Այն համնադրվել է 1852 թվականին որպես Teatrul cel Mare din Bucureşti Բուխարեստի Մեծ Թատրոն, որի առաջին տնօրենը Կոստաշե Կարագիալն էր։ Այն դարձել է ազգային հաստատություն, 1864 թ. վարչապետ Միհաիլ Կոգալնիցեուի հրամանով պաշտոնապես անվանվել Ազգային Թատրոն 1875։ Հիմա այն ղեկավարվում է Ռումինիայի Մշակույթի նախարարության կողմից։

Ապրիլի 1836 թվականին Societatea Filarmonica, մշակութային ընկերություն որը հիմնադրվել է Յոն Հալիադե Ռադուլեսկու և Յոն Կամպինեուի կողմից, գնեց Կամպինենցի Պանդոկը, որ կառուցի Ազգային Թատրոնը այդ վայրում և այդ նպատակով սկսեց փող և անհրաժեշտ իրեր հավաքել։ 1840 թվականին Obşteasca Adunare (օրենսենդիր ճյուղ, որը հիմնադրվել է օրինաչափ կանոնադրությամբ հաստատված Ռուսաստանի կայսրության կետերի համաձայն) առաջարկեց Ալեքսանդր Երկրորդ Գիկային, Վալախիայի արքայազնին մի նախագիծ, ըստ որի Ազգային Թատրոնը պետք է կառուցվեր պետության օգնությամբ։ Հարցումը ընդունվել է 1840 թ․ հունիսի 4-ին։ Արքայազն Ջորջ Բիբեսկը թատրոնի կառուցման նոր ծրագիր ընդունեց և ընտրեց նոր վայր՝ անմիջապես նախկին Ֆիլարե պանդոկի տեղում։ Տարբեր պատճառներ կան թե ինչու է այդ վայրն ընտրվել։ Այն գտնվում է կենտրոնում, ուղիղ Podul Mogoşoaiei այսօրվա Կալեա Վիկտորիայի մեջտեղում։ 1838 թվականի երկրաշարժը վնասել էր վերանորոգման կարիք ունեցող պանդոկը և այն պետք է քանդվեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարեստի ազգային թատրոն» հոդվածին։