Բունյուելը կրիաների լաբիրինթոսում իսպ.՝ Buñuel en el laberinto de las tortugas | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Լուիս Բունյուել և Land Without Bread? |
Ռեժիսոր | Salvador Simó?[1] |
Սցենարիստ | Salvador Simó?[1] և Eligio R. Montero?[1] |
Պրոդյուսեր | Manuel Cristóbal?[1], Jose Maria Fernandez De Vega?[1] և Bruno Felix?[1] |
Երաժշտություն | Arturo Cardelús? |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Լեզու | իսպաներեն |
Ընկերություն | Telemadrid? |
Տևողություն | 80 րոպե |
Թվական | հոկտեմբերի 20, 2018[2], դեկտեմբերի 26, 2019, ապրիլի 18, 2019[3], ապրիլի 26, 2019[3] և օգոստոսի 16, 2019[2] |
Առաջադրում | Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[4] |
Պարգևներ | |
Շահույթ | 185 675 $[5] և 36 205 $[5] |
Բունյուելը կրիաների լաբիրինթոսում (իսպ.՝ Buñuel en el laberinto de las tortugas), 2018 թվականին նկարահանված իսպանական լիամետրաժ անիմացիոն կենսագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սալվադոր Սիմը Ֆերմինա Սոլիսի նույնանուն գրաֆիկական վեպի հիման վրա։ Ֆիլմում ներկայացվում է Լուիս Բունյուելի «Լաս-Ուրդես։ Երկիրն առանց հացի» վավերագրական ֆիլմի նկարահանումների պատմությունը։
Ֆիլմը Իսպանիայի կողմից մտել է «Օսկար» մրցանակի անվանակարգերի առաջխաղացման շորթ-լիստ՝ լավագույն օտարլեզու ֆիլմի համար, սակայն 2020 թվականի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Ցավ և փառք» ֆիլմը[6]։
1930 թվականն էր։ Փարիզում Բունյուելի «Ոսկե դար» սյուռեալիստական ֆիլմի պրեմիերան առաջացնում է հասարակական սկանդալ։ Ռեժիսորը փորձում է գումար գտնել իր նոր նախագծի համար և վերադառնում է հայրենիք, որտեղ հանդիպում է իր ընկերոջ՝ քանդակագործ-անարխիստ Ռոման Ասինի հետ։
Ասինը գնում է վիճակախաղի տոմս և պատահական շահում մեծ գումար։ Բունյուելը ձեռնամուխ է լինում երկրի ամենաղքատ շրջաններից Լաս-Ուրդեսի մասին վավերագրական ֆիլմերի նկարահանմանը[7]։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ անիմացիոն ֆիլմերի «Animation Is Film Festival» փառատոնի ժամանակ[8]։ Իսպանիայի կինոպարկում հայտնվել է 2019 թվականի ապրիլի 26-ին[9]։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 10-ին և 11-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում[10][11], սեպտեմբերի 12-ին ֆիլմը մտել է կինոպարկ։
|