Գյուղ | ||
---|---|---|
Բուռնազ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Բուռնաս, Բուրնիս, Պուռնաս, Պուրնաս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բուռնազ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 23 կմ արևելք, Խնուս գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ կողմում, հարթավայրում։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Ողջ մնացածները տարագրվեցին։
1914 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայտնի էին Բուռնազի ցեղական ընտիր ձիերը։
Բուռնազն ուներ Ս. Սարգիս անունով քարաշեն եկեղեցի և Թուխ Մանուկ անունով մատուռ։ Եկեղեցու մոտի գերեզմանատանը կային խաչքարներ։
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 612)։ |