Բուրայհա կամ Դեկադենտ դպրոց (無頼派, անպատասխանատվության և դեկանդության դպրոց) գրողների խումբ, որն արտահայտում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին աննպատակությունն ու ինքնության ճգնաժամը հետպատերազմական Ճապոնիայում[1]։ Թեև նրանք իրական գրական դպրոց չէին կազմում, Բուրայհայի գրողները միմյանց հետ կապված էին թեմայի և գրական ոճի նկատմամբ նմանատիպ մոտեցմամբ: Բուրայհայի ստեղծագործությունների գլխավոր հերոսները հիմնականում հակահերոսներ էին, որոնք աննպատակ կյանք էին վարում։
Բուրայհա տերմինը հիմնականում վերաբերում էր Անգո Սակագուչիին, Օսամու Դազային և Սակունոսուկե Օդային, սակայն այն նաև հաճախ վերաբերում էր ուրիշ գրողների, ինչպիսիք են Ջուն Իշիկավան, Սեյ Իտտոն, Ջուն Տակամին, Տանակա Հիդեմիցուն և Կազուո Դանը։ Ըստ Տակեո Օկունոյի՝ խումբը ներառում էր նաև Միյոշի Ջուրոն և Տայկո Հիրաբայաշին:
Բուրայհայի գրողներին արևմուտքում հաճախ անվանում են «դեկադենտ» իրենց վարած անկումային ապրելակերպի, բարերում ժամանակ անցկացնելու, թմրամիջոցներ օգտագործելու և հաճախակի անկանոն սեռական հարաբերություններ ունենալու պատճառով։ Դրա վառ օրինակն է Անգո Սակագուչին, որը ցնցեց ճապոնական հանրությանը «Դեկադանսի մասին դիսկուրս» (堕落論, դարակուրոն) վերնագրով էսսեի հրապարակմամբ։ Սա, ըստ քննադատներից մեկի, «թույլ տվեց ճապոնացի ժողովրդին, հատկապես երիտասարդությանը, վերականգնել իրենց ինքնագնահատականը և վերսկսել կյանքը նույն հունով հետպատերազմյան ժամանակաշրջանում»:
«Բուրայ» տերմինը, որը խմբին շնորհվել է պահպանողական քննադատների կողմից, բառացիորեն նշանակում է անվստահելի, և վերաբերում է այն մարդկանց, ում վարքագիծը հակասում է ավանդական սոցիալական դրվածքներին: Իրենց ստեղծագործությունների դիվերսիոն բնույթի պատճառով նրանք սկզբում կոչվում էին Շինգեսակուհա (新戯作派, Նոր Գեսակու դպրոց) Էդո դարաշրջանի գրական շարժումից հետո[2]:
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)