Բուրավետ նյութեր կամ հոտավետ նյութեր օրգանական միացություններ, որոնց բնորոշ է հաճելի հոտը[1]։ Օգտագործվում են օծանելիքի ու կոսմետիկական տարբեր նյութերի, օճառի, սինթետիկ լվացող միջոցների, սննդի և այլ ապրանքների արտադրության մեջ։ Դրանք լայնորեն տարածված են բնության մեջ։ Դրանք մտնում են եթերային յուղերի, հոտավետ խեժերի, ինչպես նաև բուսական և կենդանական ծագում ունեցող նյութերից անջատվող օրգանական այլ նյութերի բարդ խառնուրդների մեջ։ Օրգանական նյութերի հոտի և դրանց կառուցվածքի փոխադարձ կապի մասին կան բավականաչափ փորձնական տվյալներ, սակայն դեռևս հնարավոր չէ ճշգրտորեն կանխագուշակել սինթեզված նոր նյութի հոտը՝ հիմնվելով նրա կառուցվածքի վրա։ Բայց և այնպես կարելի է դուրս բերել մի քանի օրինաչափություններ օրգանական նյութի հոտի վրա կառուցվածքի ունեցած ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես, հոտի վրա մեծ ազդեցություն ունի մոլեկուլի մեծությունը և ճյուղավոր վածության աստիճանը։ Մոլեկուլի մեջ ածխածնի ատոմների ճյուղավորված շղթա ունեցող միացություններն ունեն ավելի ուժեղ և հաճախ ավելի հաճելի հոտ, քան գծային շղթա ունեցողները։ Հոտի վրա ազդում են նաև տեղակալիչների դիրքը, բազմակի կապերի առկայությունը, տարածական գործոնները և ամբողջությամբ վերցված մոլեկուլի կառուցվածքը։
Բուրավետ կամ անուշաբույր նյութերը օգտագործվում են տնտեսության մեջ՝ հիմնականում թեթև արդյունաբերությունում։ Օգտագործվում են հիմնականում օծանելիքների և կոսմետիկայի արտադրության մեջ, ինչպես նաև այն օճառին, սննդին և այլ ապրանքներին տալիս են որոշակի բույր։ Բուրավետ նյութերը լայն տարածում ունեն բնության մեջ։
Նրանք հայտնաբերված են եթերային յուղերի, անուշաբույր խեժերի և այլ բարդ նյութերի (կամ խառնուրդների) կամ օրգանական միացությունների տեսքով։ Բնության մեջ տարածված են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ձևերով։
Արդյունաբերության մեջ կիրառվում են հետևյալ նյութերը.
Արդյունաբերության մեջ hոտավետ նյութերը սինթեզում են քիմիական հումքից և անտառաքիմիական արդյունաբերության նյութերից (բևեկնայուղեր)։ Մշակված են նախկինում բնական հումքից ստացվող բազմաթիվ հոտավետ նյութերի, ինչպես նաև բնության մեջ դեռևս չհայտնաբերված հոտավետ նյութերի սինթեզի եղանակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 584)։ ![]() |