Բուրդելի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և atelier? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Quartier Necker?[1] |
Մասն է | Փարիզի Թանգարաններ |
Հասցե | 18, rue Antoine Bourdelle75015Անտուան Բուրդելի փողոց (18) |
Հիմնադրվել է | 1949 |
Այցելուներ | 161 493 մարդ (2019)[2] |
Կայք | bourdelle.paris.fr |
![]() | |
![]() |
Բուրդելի թանգարան (ֆրանսերեն՝ Musée Bourdelle), 19-20-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Էմիլ Անտուան Բուրդելի (1861–1929) ստեղծագործությունների ցուցադրմանը ծառայող թանգարան, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 15-րդ շրջանում, հենց իր՝ Բուրդելի անունը կրող փողոցի վրա և զբաղեցնում է նրա հին արվեստանոցն ու կից այգին[3], որի տարածքը անվանի արվեստագետի մահվանից հետո տասն անգամ ընդարձակվել է։ Թանգարանի մշտական ցուցադրության ցուցասրահների մուտքն անվճար է[4]։
Կյանքի վերջին տարիներին Բուրդելը, որ Օգյուստ Ռոդենի աշակերտն է եղել, իր ուսուցչի պես երազել է սեփական թանգարան ունենալու մասին։ Անվանի արվեստագետի երազանքը հնարավոր է դարձել իրականացնել փարիզյան հանրահայտ La Samaritain հանրախանութի սեփականատիրոջ Էռնեստ Կոնյակի ժառանգորդ Գաբրիել Կոնյակի առատաձեռն օժանդակության[5] և քանդակագործի կնոջ՝ Կլեոպատրա Բուրդել-Սևաստոսի ու դստեր՝ Ռոդիա Դյուֆե-Բուրդելի գործադրած համառ ջանքերի շնորհիվ[6]։ Գաբրիել Կոնյակն անհատույց տրամադրել է տարածքը գնելու համար պահանջվող գումարը[7], նպաստել թանգարանի ստռեղծմանը, որով կանխվել է Բուրդելի թողած գեղարվեստական ծանրակշիռ ժառանգության ցիրուցան լինելը[8]։ Անվանի քանդակագործի մահից քսան տարի անց բացվել է նրա թանգարանը, որտեղ ներկայացված է նշանավոր արվեստագետի ստեղծած գիպսե, բրոնզե, մարմարե քանդակների բավականին ընդգրկուն հավաքածու։
Թանգարանում պահվում են նաև քանդակագործի արխիվը, Ռոդենի, Մոնտիչելլիի, Պևի դը Շավանի, Էնգրի, Դելակրուայի և մի շարք այլ անվանի արվեստագետների աշխատանքներ, որոնք Բուրդելը ձեռք է բերել իր ողջ կյանքի ընթացքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրդելի թանգարան» հոդվածին։ |
|