Բուրմիստր

Առնոլդ ֆոն Բրաուվեյլեր, գերմանացի բուրգոմիստր

Բուրմիստր (բելառուս․՝ бурмістр, լեհ.՝ burmistrz - արտասանվում է բուրմիստշ, ռուս.՝ бургомистр, գերմ.՝ Bürgermeister), Լիտվայի Մեծ Դքսության, Լեհ-Լիտվական Համագործակցության և Զապորոժյան բանակի տարածքում Մագդեբուրգի իրավունք ունեցող քաղաքներում վարչական և դատական իշխանություն ունեցող քաղաքների բարձրագույն ղեկավարը[1]։ Քաղաքային մագիստրատուրայի ղեկավար, քաղաքային իշխանության ներկայացուցիչ, քաղաքապետի տեսակ։

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում, 18-րդ դարի վերջին -19-րդ դարի առաջին կեսին, «բուրմիստր» հասկացությունը կիրառվել է հողատերերի ունեցվածքի կառավարչի նկատմամբ (նշանակվել է կալվածքի տիրոջից գյուղացիների գլխին[2]), ով վերահսկում էր գյուղացիների պարտականությունների կատարումը, կարգը գյուղում և այլն[3][4]։ 1861 թվականի բարեփոխումից հետո «բուրգոմաստեր» տերմինը երբեմն կիրառվում էր որոշ մեծ վոլոստերի ավագանու համար[5][6]։

«Բուրմիստր» էր կոչվում Պետրոս I-ի մաքսատան պետը[7]։ Պետրոս I-ի օրոք (սկսած 1699 թվականից) բուրմիստրները ընտրվում էին քաղաքաբնակների կողմից (նախկին զեմստվոների ավագները, մաքսատների ղեկավարները), այդ քաղաքապետերը ենթակա էին Մոսկվայի բուրմիստրների պալատին կամ քաղաքապետարանին[2][8]։

Լեհաստանում այս պաշտոնն առաջացել է 13-րդ դարում։ Բուրմիստրը եղել է քաղաքային խորհրդի նախագահը և ընտրվել խորհրդի կողմից։ 19-րդ դարում բուրմիստրի և խորհրդի նախագահի պաշտոններն առանձնացվել են[9]։

Ժամանակակից Լեհաստանում բումիստրը մինչև 100 հազար բնակիչ ունեցող քաղաքների գմինայի (համայնք) վարչակազմի գործադիր մարմինն է։ Բումիստրը իրականացնում է քաղաքային խորհրդի որոշումները, հանդիսանում է քաղաքային վարչության ղեկավարը (մագիստրատ), քաղաքային հիմնարկների ղեկավարը, օրինակ՝ քաղաքային տրանսպորտի, կոմունալ ծառայությունների,

մանկապարտեզների և այլն։ Համաձայն օրենքների՝ բումիստրն ունի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու իրավունք, սակայն, որպես կանոն, այդ պաշտոնում նշանակվում է այլ անձ[10]։

Բումիստրը կարող է դառնալ Լեհաստանի ցանկացած քաղաքացի, ով առնվազն 25 տարեկան է և զրկված չէ պասիվ ընտրական իրավունքից։ 2002 թվականից բումիստրներն ընտրվում են համընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի քվեարկությամբ։ Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է։

Գերմանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգոմիստր (օբերբորգոմիստր) Գերմանիայում երկրի խոշոր քաղաքների վարչակազմերի ղեկավարների պաշտոնի պաշտոնական անվանումն է[11][12]։ Այս տերմինը տարածված չէ գերմանախոս այլ երկրներում, ինչպիսիք են Ավստրիան և Շվեյցարիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Реєстр Війська Запорозького 1649 року (транслітерація тексту)», «Наукова Думка», м. Київ, 1995 р., с. 532
  2. 2,0 2,1 «Толковый словарь Даля онлайн». slovardalja.net. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Большой Энциклопедический Словарь
  4. Kochan, Iryna. «Іван Франко та іншомовні слова» [Ivan Franko and foreign-language words] (PDF). Проблеми мовознаства: 294.
  5. Однотомный большой юридический словарь. 2012
  6. Экономический словарь
  7. Исторический словарь
  8. «Бурмистр». www.booksite.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Bishop, Joseph Torrey (1908). «The Burgermeister, Germany's Chief Municipal Magistrate». American Political Science Review (անգլերեն). 2 (3): 396–410. doi:10.2307/1944809. hdl:2027/hvd.hx3ee5. ISSN 1537-5943. JSTOR 1944809. S2CID 143649993.
  10. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2007 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. «Curriculum Vitae Klaus Wowereit». Land Berlin, Der Regierende Bürgermeister, Senatskanzlei. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
  12. cf. Article 56 sec. 2 of the «Constitution of the State of Berlin (part 4)». Land Berlin, Der Regierende Bürgermeister, Senatskanzlei. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]