Բուրջու Բիրիջիք | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Էլմալը շրջան, Անթալիայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և մոդել |
Բուրջու Բիրիջիք (թուրքերեն՝ Burcu Biricik, մայիսի 4, 1989[1], Էլմալը շրջան, Անթալիայի մարզ, Թուրքիա), թուրք դերասանուհի[2][3][4][5]։ Ունի յուրյուքյան ծագումնաբանություն, որը թուրքական էթնիկ ենթախումբ է։ Մանհեյմի թուրքական ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակին[6]։
Բուրջու Բիրիջիքը ծնվել է 1989 թվականի մայիսի 4-ին Անթալիայում։ 2006 թվականին Անթալիայում կայացած «Միսս Միջերկրական ծով» գեղեցկության մրցույթի ժամանակ արժանացել է Աքդենիզի գեղեցկուհի կոչմանը[7][8]։ Մասնակցելով թատերական փառատոնի և հաղթելով մրցանակ՝ նա որոշել է դառնալ դերասանուհի։ Էգեի համալսարանում ստանալով հնագիտության բակալավրի աստիճան՝ դերասանական կուրսեր է անցել Բորնովայի քաղաքային թատրոնում[9]։ Բիրիջիքն իր դերասանական կարիերան սկսել է նույն թատրոնում[10]։ Այնտեղ նա խաղացել է թատերական այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Երկուսից մեկը», «Տիկնոջ այցը», «Ես փակում եմ իմ աչքերը», «Ես կատարում եմ իմ պարտքը» և «Հորմուզ ընտանիքը»[11]։
2007 թվականին իր հեռուստատեսային առաջին դերն ստացել է Show TV-ով հեռարձակվող «Մաչոները» հեռուստասերիալում[12]։
Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
2013 | Կորել է կատուն | Լալա | |
2013 | Հավատի սենյակ | Քուրբան | |
2014 | Ինձ հեքիաթ մի պատմիր | Էզգի | |
2015 | Թոփրաքի օրագիրը | Թոփրաք | Կարճամետրաժ ֆիլմ |
2016 | Շատ հեռու, շատ մոտիկ | Ասլը | |
2017 | Քո հետ ամեն ինչ լավ է | ||
2019 | Ցիցերոն | ||
Հեռուստատեսություն | |||
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
2006 | Մաչոներ | Քարտուղարուհի | |
2006 | Կապվիր Ումիթի հետ | ||
2011 | Հոյակապ դար | Հյուրեմի նոր ծառա | |
2011 | Սափրիչ Քեմալ | ||
2012 | Թշնամի եղբայրներ | Դերյա | |
2013–2014 | Սիրիր ինձ այնպես | Սեդա | |
2014 | Պատվի համար | Քյուբրա Գյունգյոր | |
2015–2017 | Կյանքի երգ | Հուլյա Չամօղլու Ջևհեր | |
2018 | 8 օր | Բահար Յուքսել | |
2019 | Արջնագռավ | Դիլա |