Բռնաբարություն ըստ սեռի, բռնաբարության դասակարգում ըստ զոհի և բռնաբարողի սեռի կամ գենդերի։ Այս շրջանակի մեջ է մտնում և՛ բռնաբարությունը, և սեռական հարձակումները։ Հետազոտությունների մեծ մասը ցույց են տալիս, որ կանաց և տղամարդկանց հանդեպ բռնաբարությունները անհամաչափ են, սակայն, ՀԴԲ-ի կողմից բռնաբարության ավելի ընդհանուր սահմանում տալուց հետո (2012) տղամարդկանց բռնաբարությունների հանդեպ ավելի մեծ ուշադրություն է դրաձվել, ներառյալ կանանց կողմից տղամարդկանց բռնաբարությունը։
Քանի որ սեռական բռնությունների փոքր տոկոսն է իշխանությունների ուշադրության ներոք հայտնվում[1][2], դժվար է բռնաբարության հստակ վիճակագրություն կազմել։ Բազմաթիվ հետազոտություններ պնդում են, որ տղամարդ-տղամարդ, կին-կին բանտային բռնաբարությունները բավական տարածված և ամենաքիչ հաղոդված բռնաբարության տեսակներից է[3][4][5]։ Բացի դա, մեծ թվով բռնաբարություններ կատարվում են սեռական հարաբերությունների համաձայնության տարիքից փոքր անձանց հանդեպ։
Ըստ 2001 թվականին ԱՄՆ–ում կատարված հարցումների՝ աղջիկների 10.2%-ը և տղաների 5.1%-ը հաղորդել են, որ «երբևէ ունեցել են ֆիզիկապես ստիպված սեռական հարաբերություններ՝ առանց իրենց ցանկության»[6]։ 2010 թվականի մի հետազոտություն ցույց է տվել, որ սեռական հարկադրանք գոյություն ունեցող հետերոսեքսուալ զույգերի մոտ զոհերի 45%–ը կին են եղել, 30%–ը՝ տղամարդ, իսկ 20%–ի դեպքում երկուսն էլ[7]։ Իսպանիայի կրթության և գիտության նախարարության տրամադրած գրանտով արված 2011 թվականի ուսումնասիրության ընթացքում 32 երկրի 13,877 ուսանողների տղամարդկանց 2.4% և կանանց 1.8% տոկոսը ընդունել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ֆիզիկական ուժով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ հիմնվելով 32 երկրի 13,877 ուսանողների[8]։ Ավագ դպրոցի 18,030 աշակերտների շրջանում արված 2014 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ բռնի սեռական հարաբերությունների քանակական տարբերություն չկա արական և իգական սեռերի միջև[9]։
Ըստ 2000 թվականին Հոմ օֆֆիսի հետազոտական հոդվածի՝ Անգլիայի և Ուելսի 20 կանանցից 1-ը (5%) խոստովանել են, որ կյանքի ընթացքում մեկ անգամ բռնաբարվել են 16 տարեկանից հետո[10]։
2011 թվականին ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնը գտել է, որ Միացյալ Նահանգների կանանց 20%-ը կյանքի ընթացքում բռնաբարության փորձի է ենթարկվել կամ բռնաբարվել է։ Զոհերի ավելի քան մեկ երրորդը բռնաբարվել են մինչև 18 տարեկանը[11][12]։
Ըստ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի 2013 թվականի զեկույցի՝ հետերոսեքսուալ կին զոհերի 28%, և բիսեքսուալ զոհերի 48%-ը առաջին անգամ բռնաբարվել են 11-17 տարեկանում[13]։
Տղամարդկանց կողմից կանանց բռնաբարություններից շատերը անհայտ են մնացել վախի[14] կամ ամթի[15] պատճառով։ Սուրեյի համալսարանի հետազոտության գնահատականներով տղամարդկանց կողմից կանանց 7 բռնաբարություններից միայն մեկն է հաղորդվում[16]։
Եթովպիայում արված պատանիների շրջանում հետազոտությունը ցույց է տվել, բռնաբարվածների 17%-ը հղիացել է բռնաբարությունից հետո[17], այս տվյալները նման են Մեքսիկայի բռնաբարության ճգնաժամային կենտրոնի տվյալներին (15–18%)[18][19]։ Միացյալ Նահանգներում 4000 կնոջ շրջանում երեք տարի տևած հետազոտությունները ցույց են տվել, որ 12–45 տարեկան զոհերի դեպքում բռնաբարությունների 5.0%-ը ավարտվում է հղիության ելքով, սա նշանակում է` ԱՄՆ-ում տարեկան 32,000 հղիություն բռնաբարության պատճառով[20]։ Վաղ տարիքում բռնի սեռական հարաբերությունը կնոջ մոտ նվազեցնում է՝ իր սեքսուալությունը որպես իր կառավարման մերքո գտնվող երևույթ ընկալելու ունակությունը[21][22][23][24]։
Պատերազմի ընթացքում տղամարդկանց կողմից կանանց բռնաբարումը ծառայել է որպես ահաբեկության գործիք[25]։
Ըստ 2010 թվականին ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի արած հեռախոսային հարցման արդյունքի՝ լեզբուհիների 43.8%-ը հայտնել է, որ երբևէ բռնաբարվել, ֆիզիկապես չարաշահվել կամ հետևվվել է իր զուգընկերոջ կողմից, որոնցից 67.4%-ը հայտնել է, որ հանցագործը բացառապես կին է եղել։ Ըստ որոշ հարցումների՝ 8 լեզբուհիներից 1-ը կյանքի ընթացքում բռնաբարվել է[26]։
ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում 71 տղամարդկանցից 1-ը կյանքի ընթացքում բռնաբարվել կամ բռնաբարության փորձի զոհ է դարձել։ Նույն հետազոտության համաձայն մոտավորապես 21-ից 1-ը կամ տղամարդկանց 4.8%-ը բռնի սեռական ակտի մեջ է ներքաշվել[27]։ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած հարցման համաձայն հետազոտված տղամարդկանց 0.1 տոկոսը վերջին 12 ամսվա ընթացքում բռնաբարվել է, մինչդեռ կանանց՝ 0.3 տոկոսը։ Օգտվելով այս վիճակագրությունից՝ կարելի է հաշվել, որ ԱՄՆ-ում տարեկան բռնաբարվում է 92,748 տղամարդ[28]։ Բոստանի համալսարանի հասարակական առողջության դպրոցի մեկ այլ հետազոտության համաձայն՝ բիսեքսուալ կամ համասեռամոլ տղամարդկանց 30 տոկոսը հայտնել են սեռական բռնության որևէ տեսակի զոհ լինելու մասին[29]։
Տղամարդկանց բռնաբարությունը պատերազմի ընթացքում օգտագործվել է որպես զենք[30]։
Տղամարդկանց բռնաբարությունը նաև լայն տարածում ունի կամպուսներում, որտեղ 16 տղամարդուց 1-ը սեռական բռնության զոհ է դառնում։ Սակայն, տղամարկանց սեռական բռնությունների քանակը համեմատաբար ավելի բարձր է, քանի որ շատերը չեն հաղորդվում՝ սեռական բռնության սխալ ըմբռնման պատճառով, թե այն միայն կանանց խնդիրն է[31]։
Ըստ հոգեբան Սարա Կրոմի՝ տղամարդկանց կողմից տղամարդկանց բռնաբարության 10 դեպքից միայն 1-ն է հրապարակվում։ Բռնաբարության տղամարդ զոհերի համար ծառայությունները և աջակցությունը ավելի պակաս է, իսկ օրինական համակարգը հաճախ թերի են նման հանցագործությունների համար[32]։
Որոշ հետազոտություններ պնդում են, որ տղամարդկանց կողմից տղամարդկանց բանտային բռնաբարությունը, ինչպես նաև կանանց կողմից կանանց բռնաբարությունը, բռնաբարության տարածված ձև են, որը շատ հաճախ չի հրապարակվում[Ն 1][Ն 2][Ն 3]։ Տղամարդկանց կողմից տղամարդկանց բռնաբարությունը պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես ահաբեկության ձև[30]։ Այսպիսի դեպքեր են արձանագրվել Ուգանդայում, Չիլիում, Հունաստանում, Խորվաթիայում, Իրանում, Քուվեյթում և նախին Խորհրդային Միությունում և Հարավսլավիայում։ 1980-ականներին Էլ Սալվադորի քաղաքական բանտարկյալների 76%-ը առնվազն մեկ սեռական խոշտանգման զոհ է դարձել։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ Սարաևոյում 6,000 համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների տղամարդկանց 80%-ը բռնաբարվել է[30]։
Կանանց կողմից սեռական չարաշահման ենթարկված տղամարդիկ հաճախ բախվում են սոցիալական, քաղաքական և իրավական երկակի ստանդարտների[33][34]։ Շատ դեպքերում զոհերը գտնվել են թմրամիջոցների ազդեցության տակ կամ եղել են կյանքին սպառնացող պայմաններում։ Չիկագոյում Սիերրա Ռոսի սեռական չարաշահումը մի տղամարդու հանդեպ հայտնվել է լրահոսում և Ռոսը դատապարտվել է սեռական չարաշահումների և զինված կողոպուտի համար։ Ջեյմս Լանդրիֆը, ով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ բռնի սեռական հարաբերություններ է ունեցել իր ծանոթներից մեկի հետ, և չի պայքարել, քանի որ բռնաբարողտ հղի է եղել[35][36]։
Որոշ արական զոհեր, ներառքյալ երեխաներ, ստիպված են եղել երեխայի համար ալիմենտ վճարել, երբ բռնաբարության ընթացքում բռնաբարողը հղիացել է[37][38][39]։ Ամերիկայում մեծ ճանաչում սացած դեպքերից մեջ են մտնում ուսուցիչների և իրենց անչափահաս աշակերտների սեռական հարաբերությունները։ Ըստ ԱՄՆ-ը նահանգների օրենք՝ համաձայնության տարիքից ցածր անձի և չափահասի միջև ցանկացած սեռական հարաբերություն համարվում է սեռական հարձակում։ Համաձայնության տարիքը տարբեր է նահանգներում և տարբերվում է 16-18 տարեկանի միջը։
↑Robert W. Dumond, "Ignominious Victims: Effective Treatment of Male Sexual Assault in Prison," August 15, 1995, p. 2; states that "evidence suggests that [male-male sexual assault in prison] may a staggering problem"). Quoted in Mariner, Joanne; (Organization), Human Rights Watch (2001 թ․ ապրիլի 17). No escape: male rape in U.S. prisons. Human Rights Watch. էջ 370. ISBN978-1-56432-258-6. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
↑Robert W. Dumond, "Ignominious Victims: Effective Treatment of Male Sexual Assault in Prison," August 15, 1995, p. 2; states that "evidence suggests that [male-male sexual assault in prison] may a staggering problem"). Quoted in Mariner, Joanne; (Organization), Human Rights Watch (2001 թ․ ապրիլի 17). No escape: male rape in U.S. prisons. Human Rights Watch. էջ 370. ISBN978-1-56432-258-6. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
↑Corrine M., Williams (2014). «Victimization and Perpetration of Unwanted Sexual Activities Among High School Students: Frequency and Correlates». Violence Against Women. SAGE. 20 (10): 1239–1257.
↑Mulugeta, E; Kassaye, M; Berhane, Y (1998). «Mulugeta E, Kassaye M, Berhane Y. Prevalence and outcomes of sexual violence among high school students». Ethiopian medical journal. 36 (3): 167–74. PMID10214457.
↑Evaluacio´n de proyecto para educacio´n, capacitacio´n y atencio´n a mujeres y menores de edad en materia de violencia sexual, enero a diciembre 1990. [An evaluation of a project to provide education, training and care for women and minors affected by sexual violence, January–December 1990.] Mexico City, Asociación Mexicana contra la Violencia a las Mujeres, 1990.
↑Carpeta de información básica para la atención solidaria y feminista a mujeres violadas. [Basic information file for mutually supportive feminist care for women rape victims.] Mexico City, Centro de Apoyo a Mujeres Violadas, 1985.
↑Jewkes, R; Vundule, C; Maforah, F; Jordaan, E (2001). «Relationship dynamics and adolescent pregnancy in South Africa». Social science & medicine (1982). 52 (5): 733–44. doi:10.1016/s0277-9536(00)00177-5. PMID11218177.
↑Boyer, D.; Fine, D. (1992). «Sexual abuse as a factor in adolescent pregnancy». Family Planning Perspectives. 24 (1): 4–19. doi:10.2307/2135718. JSTOR2135718. PMID1601126.
↑ 30,030,130,2Storr, Will (2011 թ․ հուլիսի 17). «The rape of men : Society : The Observer». The Observer. London: Guardian.co.uk. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին. «Sexual violence is one of the most horrific weapons of war, an instrument of terror used against women. Yet huge numbers of men are also victims.»
↑«Sign In». jmm.sagepub.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
↑Barbara Krahé; Renate Scheinberger-Olwig; Steffen Bieneck (2003). «Men's Reports of Nonconsensual Sexual Interactions with Women: Prevalence and Impact». Archives of Sexual Behavior. 32 (5): 165–175. doi:10.1023/A:1022456626538.