Բռնցքամարտիկի կոտրվածք | |
---|---|
Պատճառ | Բռունցքով հարվածելու հետևանք[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ, այտուցվածություն[2] |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն և օրթոպեդիա |
ՀՄԴ-10 | S62.3 |
Անվանվել է | բռնցքամարտիկ |
Ախտորոշում | Հիմնական ախտորոշման մեթոդ է հանդիսանում ռենտգեն հետզոտությունը[1] |
Բուժում | Անշարժացում,կոտրված ոսկրաբեկորների համադրում և շինավորում[1][3] |
Հաճախություն | Ձեռքի կոտրվածքների 20% է կազմում[3] |
Կանխատեսում | Բարեհաջող[3] |
Boxer's fracture Վիքիպահեստում |
Բռնցքամարտիկի կոտրվածք, նախադաստակի 5-րդ ոսկրի կոտրվածքն[3]։ Երբեմն այս տերմինը օգտագործվում է նաև նախադաստակի 4-րդ ոսկրի կոտրվածքի դեպքում[4]։ Ախտանիշները ներառում են ցավը, այտուցվածությունը, համապատասխան հոդում շարժումների սահմանափակումը[2]։
Հիմնականում նման կոտրվածք առաջանում է բռունցքով պատին կամ ինչ որ բանի հարվածելու հետևանքով[1]։ Ոսկրի կոտրված գլխիկը թեքվում է դեպի ձեռքի ափը[1]։ Ախտորոշումը հաստատվում է ախտանիշների և Ռենտգեն հետազոտության հիման վրա[1]։
Կոտրվածքների մեծամասնության դեպքում, որոնց անկյունը 70 աստիճանից փոքր է, էլաստիկ բինտով ֆիքսումը, կամ պարզապես անշարժացումը տալիս են նույն արդյունքը ինչ շինավորումը[3], իսկ 70 աստիճանից մեծ, կամ մատի կոտրվածքի դեպքում խորհուրդ է տրվում կատարել շինավորում[1]։
Կազմում են ձեռքի կոտրվածքների 1/5 մասը[3]։ Հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ[3]։ Ելքը որպես կանոն բարեհաջող է[3], չնայած որ ոսկրը մի փոքր դեֆորմացված է[5]։
Ախտանիշները ներառում են ցավը, այտուցվածությունը և այդ շրջանի փափկությունը, ինչը նորմայում բնորոշ չէ։ Վնասված հատվածում կարող է դիտվել նաև արյունազեղում։ Ձեռքի վրա նկատվում է քերծված կամ պատռված վերք։ Համապատասխան մատի շարժումները ցավի պատճառով սահմանափակված են։
Կոտրվածքի հիմնական պատճառը բռունցքով հարվածն է ամուր, անշարժ առարկային, պատին կամ գանգին[6]։ Կոտրվածքն առաջանում է սխալ հարվածելու հետևանքով։
Երբ բռնցքամարտիկը ընտրում է ճիշտ դիրք, հարվածի ուժը ազատ փախանցվում է հոդերով ու ոսկրերով, և կոտրվածք չի առաջանում։ Նախադաստակի երկրորդ և երրորդ ոսկրերի կոտրվածքներ շատ հազվադեպ են առաջանում, այնինչ ավելի հաճախ դիտվում է չորրորդ և հինգերրորդ ոսկրերի կոտրվածք[7]։
Արտաքին զննմամբ բժիշկը ախտորոշում է կոտրվածքը, որը հաստատվում է ռենտգեն հետազոտության միջոցով։ Ռենտգոնոգրաֆիան կատարվում է կոտրվածքը և կոտրվածքի անկյունը պարզելու համար։ Շատ հազվադեպ կատարվում է ՀՇ հետազոտություն, ավելի մանրակրկիտ պատկեր ստանալու համար։
Բռնցքամարտիկները և այլ մարզիկները հիմնականում օգտագործում են բինտ, սպորտային ձեռնոցներ, ձեռքի կայունության և հարվածի ժամանակ ցավի ու վնասվածք ստանալու ռիսկը նվազեցնելու համար։ Բռնցքամարտի տանձիկի ճիշտ ձևը նույնպես կարևոր պայման է այս կոտրվածքի կանխարգելման համար։
Ցավի և այտուցի թեթևացման համար կիրառվում է սառույց։ Ցանկացած բաց վերքերը մշակվում են հետագա ինֆեկցումից խուսափելու համար։
Կոտրվածքների մեծամասնության դեպքում, որոնց անկյունը 70 աստիճանից փոքր է, էլաստիկ բինտով ֆիքսումը, կամ պարզապես անշարժացումը ունեն նույն արդյունքը, ինչը դիտվում է շինավորման ժամանակ[3]։
Հազվադեպ կատարվում է վիրաբուժական միջամտություն, ոսկրաբեկորները մետաղյա թիթեղի կամ մետաղական կոնստրուկցիաների միջոցով ճիշտ դիրքում ֆիքսելու համար[8]։
Այս կոտրվածքների ելքը որպես կանոն բարեհաջող է, բուժման ժամանակը չի գերազանցում 12 շաբաթը։ Առաջի երկու շաբաթում զգալիորեն նվազում է այտուցը և որոշ չափով վերականգնվում ձեռքի ֆունկցիան։ Մատները տարբեր առանցքներով, և բոլոր ուղություններով շարժելու ունակությունը վերականգնվում է դանդաղ ու աստիճանաբար։ Որոշ ժամանակ անց ձգումը և շինաները հեռացվում են, ինչը նպաստում է դրա տակ առկա մաշկի վերականգնման գործընթացին[9]։ Դիտվում է անտանելի ցավ, ինչը երբեմն վնասվածքների մեծամասնության ժամանակ թույլ չի տալիս ճիշտ եզրակացություն կազմել։ Ցավազրկման համար հնարավոր է կիրառել շարքային կամ թմրանյութ պարունակող ցավազրկող դեղամիջոցներ։ 4 ամսյա ադեկվատ վերականգնողական բուժումից հետո, 5 -15% դեպքերում հնարավոր է դիտվի մկանների ատրոֆիա։ Քիչ դեպքերում ամբողջական վերականգնման կարելի է հասնել 3-4 ամսվա ընթացքում։
Ձեռքի և դաստակի վնասվածքները հայտնաբերվում են հաշմանդամների 15-20 տոկոսի մոտ, որոնց մեջ գերակշռող է նախադաստակի ոսկրերի կոտրվածքները։ Հիմնականում տարածված է 15-35 տարեկան տղամարդկանց շրջանում, և ավելի հաճախ կոտրվում է նախադաստակի 5-րդ ոսկրը[10]։
Տղամարդկանց դեպքում հարվածի հետևանքով ավելի քան 50 տոկոսով ավելի հավանական է կոտրվածքի առաջացումը, քան կանանց մոտ։ Տղամարդկանց պարագայում այս վնասվածքները պայմանավորված են սոցիալական զրկանքներով, իսկ կանանց դեպքում մեծ մասամբ հոգեհուզական վիճակով պայմանավորնած հարվածի հետևանքով[11]։
Տարեկան հաղորդված 1000 ձեռքի վնասվածքներից տղամարդկանց մոտ դիտվել է 3,7, իսկ կանանց մոտ 1,3 դեպք։ Վնասվածքի առաջացման մեխանիզմը կախված է նաև սեռից։ Բուժումը մեկ անձի հաշվարկով բավականին թանկ է, որը պայմանավորված է առաջին բուժօգնության, անշարժացման, վիրաբուժական միջամտության, հետագա բժշկի այցելությունների և այլնի ծախսերով։
Քանի որ սրանք հանդիսանում են խոսակցական եզրույթներ, երբեմն բժշկական տեքստերի հետ չեն համապատասխանում։ Տարբեր մասնագետներ նշում են, որ բռնցքամարտիկի կոտրվածքը երկրորդ կամ երրորդ նախադաստակի ոսկրերի կոտրվածքն է[12], իսկ այսպես կոչված "ակումբային կոտրվածքը" չորրորդ կամ հինգերրորդ նախադաստակային ոսկրի կոտրվածքն է[13]։ Չնայած, որ որոշ հեղինակներ սրանք համարում են տարբեր կոտրվածքներ, այնուամենայնիվ բուժաշկատողների մեծամասնությունը նախադաստակի ցանկացած կոտրվածք անվանում է բռնցքամարտիկի կոտրվածք տերմինով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնցքամարտիկի կոտրվածք» հոդվածին։ |
|