Կազմված է | ecological reserve of Brazil? և Environmental Protection Area in Brazil? |
---|---|
Երկիր | Բրազիլիա |
Բրազիլիայի պահպանվող տարածքներ, ներառում է տարածքների տարբեր դասակարգեր՝ համաձայն Պահպանման միավորների ազգային համակարգի (SNUC), ինչպես նաև 2000 թվականին ստեղծված դաշնային, պետական և քաղաքային պարկերի պաշտոնական, միասնական համակարգ։
Պահպանվող տարածքները, որոնք կոչվում են պահպանման միավորներ, բաժանված են տարբեր կատեգորիաների՝ ըստ իրենց նպատակների։ Դրանք սահմանվել են 2000 թվականի հուլիսի 18-ի թիվ 9985 օրենքով, որը հաստատել է Պահպանման միավորների ազգային համակարգը։ Նպատակն է՝ բնության պահպանությունը, նրա կայուն զարգացումը, գիտական հետազոտությունների իրականացումը, կրթությունը և էկոտուրիզմը։ Ենթադրվում է, որ լիովին պաշտպանված միավորումները կպահպանեն բնական էկոհամակարգը՝ առանց մարդու միջամտության։ Կայուն օգտագործվող միավորները թույլ են տալիս կիրառել վերականգնվող բնապահպանական ռեսուրսները՝ պահպանելով կենսաբազմազանությունն ու էկոլոգիական այլ հատկանիշներ[1]։ Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը, որը ղեկավարում է դաշնային միավորները, սահմանում է այդ միավորումների լրիվ պաշտպանված դասերը[2]՝
Կայուն օգտագործվող միավորներն են[2]՝
Ի հավելում՝ որոշ պետություններ տարածքներն անվանում են որպես էկոլոգիական արգելոց (պորտ.՝ Reserva Ecológica)։
Թեպետ տեխնիկապես պաշտպանված տարածքներ չկան, այնուամենայնիվ, տեղի բնակավայրերը տեղացիներին տալիս են լիակատար իրավունքներ տարածքի նկատմամբ և դրանք ծառայում են որպես խոչընդոտ՝ անտառահատման, հանքարդյունաբերության ու խոշորամասշտաբ գյուղատնտեսության համար։ 2016 թվականի դրությամբ Բրազիլիայում կար 700 տեղական բնակավայր, որոնք կազմում էին երկրի ցամաքի մոտ 13.8 %-ը։ Նրանց մեծ մասը եղել է Ամազոն բնակատեղիում[3]։
Պահպանման միավորների ազգային համակարգի օրենքը սահմանում է պաշտպանված տարածքային մոզայիկը՝ որպես միանման կամ տարբեր կատեգորիաների պաշտպանված տարածքների հավաքածու, որոնք միմյանց մոտ են կամ միմյանց հարում են, և որը պետք է կառավարվի որպես ամբողջություն։ Պետք է հաշվի առնել պահպանման միավորումների տարբեր դասերի ու մոզայիկում պահպանվող այլ տարածքների նպատակները[4]։ Լիովին պաշտպանված և կայուն օգտագործվող պահպանվող միավորներից մոզայիկը կարող է ընդգրկել մասնավոր հողեր և բնիկ տարածքներ[4]։
Պահպանման միավորների ազգային համակարգի օրենքը ճանաչում է էկոլոգիական միջանցքները՝ որպես բնական կամ կիսաբնական էկոհամակարգերի մասեր։ Դաշնային էկոլոգիական միջանցքի նախագիծը իր արմատներն ուներ առնվազն մինչև 1993 թվականը։ Այն ունի հստակեցված յոթ հիմնական միջանցքներ, որոնք կենտրոնացել են Կենտրոնական Ամազոն և Կենտրոնական Ատլանտյան անտառ միջանցքների ուսուցման վրա[5]։
2004 թվականի տվյալներով՝ ֆեդերացիայի կողմից կառավարվող պահպանման միավորումները կազմում են Բրազիլիայի տարածքի 7.23 %-ը, որը ցածր ցուցանիշ է Բնության պահպանության միջազգային միության կողմից առաջարկված 10 %-ի համեմատ։ Դաշնային ընդգրկումներն են`
Տեսակ | Պահպանվող տարածք (հա) | Ընդհանուր տարածք (հա) | Տոկոսային հարաբերակցությամբ |
---|---|---|---|
Լիովին պաշտպանված | 28147214.93 | 854546635.67 | 3.29 % |
Կայուն օգտագործվող | 33663938.75 | 854546635.67 | 3.94 % |
Ընդհանուր հաշվով | 61811153.68 | 854546635.67 | 7.2 3% |
Պաշտպանության մակարդակը բիոմում զգալիորեն տարբերվում է։ Ըստ 2005 թվականի դաշնային շրջանակների`
Բիոմ | Ընդհանուր տարածք (կմ2) | Տոկոսային հարաբերակցությամբ |
---|---|---|
Ամազոն | 4․239․000 | 13.40 % |
Սերրադո | 2․116․000 | 4.10 % |
Ատլանտյան անտառ | 1․076․000 | 2.01 % |
Պանտանալ | 142․500 | 1.10 % |
Կաատինգա | 736․800 | 0.91 % |
Պաշտպանված տարածքները ենթակա են կրճատման կամ վերադասակարգման։ 1981-ից մինչև 2010 թվականը, կրճատվել կամ կործանվել էր 45․000․000 հեկտար տարածք։ Հիմնական պատճառը Ամազոնյան շրջանում հիդրոէլեկտրակայանների համար հողերը պիտանի դարձնելն էր։ Այլ պատճառներից էին գույքային շահարկումն ու ագրոբիզնեսը[6]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրազիլիայի բնության հատուկ պահպանվող տարածքներ կատեգորիայում։ |