Բրազիլիան Առաջին համաշխարհային պատերազմում (պորտ.՝ O Brasil é a primeira guerra mundial), նորանկախ Բրազիլիայի մասնակցությունը 1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմին։
Բրազիլիան ներքաշծվել է պատերազմի մեջ 1917 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Անտանտի (հիմնական երկրներ՝ Ֆրանսիա, Բրիտանական կայսրություն, Ռուսական կայսրություն) դաշինքի կողմում[1][2]։ Սկզբնական շրջանում՝ 1914 թվականի օգոստոսի 4-ին Բրազիլիան հռչակեց իր չեզոքությունը։
Սակայն այս ամենից հետո պատերազմի ընթացքում որոշ գերմանական նավեր հայտնվեցին Բրազիլիայի ափերի մոտ։ Բրազիլիան ցույց դիմադրություն ցույց տալով գերմանական ռազմախուժմանը ինքնըստինքյան հայտնվեց պատերազմի մեջ։
Բրազիլիայի ներդրումը դաշնակիցները հաղթանակի մեջ այնքան էլ մեծ չէր։ Ռազմական տեսանկյունից՝ Բրազիլիայի մասնակցությունը պատերազմին կրում էր գրեթե ձևական բնույթ։ Բրազիլիայի նավերը Ատլանտյան օվկիանոսում մասնակցում էին պատերազմական գործողություններին, իսկ ցամաքային զորքերը ուղարկվում էին ցամաքային ճակատ, որտեղ կռվում էին Բրիտանական կայսրությունը և Ֆրանսիան։
Բրազիլիան Գերմանիային պատերազմ է հայտարարել 1917 թվականի հոկտեմբերի 26-ին։ Երկիրը առաջինն էր Հարավային Ամերիկայում, որ մասնակցում էր պատերազմին։ Պատերազմի ընթացքում գերմանական 49 նավերը ռազմակալել էին երկրի նավահանգիստները։ Սակայն երկրի ներսում ևս կային խռովություններ։ Բրազիլացի գեներալները հրաժարվում էին զորքեր ուղարկել Եվրոպա՝ Անտանտի խմբավորման ուժերին աջակցելու նպատակով։ Պատերազմի մեջ ներքաշվելուց հետո Բրազիլիայի նախաձեռնությամբ հիմնվել է ռազմածովային ստորաբաժանում՝ ծովակալ Պեդրո Մաքս Ֆեռնանդո Ֆրոնտինայի ղեկավարությամբ։ Այսպիսով՝ բրազիլական նավերը վերահսկողություն էին սահմանում Ատլանտյան օվկիանոսում։
Արևմտյան ճակատում բրազիլացի օդաչուները և դեսանտավորները կռվում էին բրիտանական թագավորական օդուժի կազմում՝ արևմտյան ճակատում։ 1918 թվականի օգոստոսի 18-ին բժշկական առաքելությամբ անձնակազմ է ուղարկվել դեպի Եվրոպա։ Պատերազմից հետո լուծարվում է ծովային բոլոր ստորաբաժանումները և կազմավորումները։ Երկիրը տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ չի ունենում։