Բրախիդակտիլիա

Բրախիդակտիլիա (հին հունարեն՝ βραχύς— կարճ + δάκτυλος — մատ, հոմանիշ — կարճամատություն), ձեռքերի կամ ոտքերի զարգացման խախտում, մատների կարճացում։ Բրախիդակտիլիան հաճախ կարող է զուգակցվել սիմֆալանգիզմի և սինդակտիլիայի տարբեր ձևերի հետ։ Բրախիդակտիլիան ժառանգվում է աուտոսոմային դոմինանատ ձևով։

A տիպի բրախիդակտիլիա — մատների միջին ֆալանգների կրճատում, ֆալանգների ճառագայթային կորություն, եղունգների թիթեղների դիսպլազիա։

B տիպի բրախիդակտիլիա — մատների միջին ֆալանգների երկարության նվազում, հեռակա ֆալանգների թերզարգացում։

C տիպի բրախիտակտիլիա — երկրորդ և երրորդ մատների մոտակա և միջին ֆալանգների կրճատում։

D տեսակի բրախիտակտիլիա (բրախիմեգալոդակտիլիա) — ձեռքերի առաջին մատների կրճատում։

E տիպի բրախիտակտիլիա — դաստակի և ոտնաթաթի ոսկորների կրճատում։

Վիրաբուժական (մատների տարանջատում և երկարացում)։

Բրախիդակտիլիան ընկալվում է որպես ձեռքի բնածին դեֆորմացիաներ, որն արտահայտվում է մատների կամ դաստակի ոսկորների ամբողջական կամ մասնակի կրճատմամբ։ Այսպիսով, բրախիդակտիլիայի հիմնական կլինիկական տարբերակներն են բրախիֆալանգիան (մատների կարճացում) և բրախիմետակարպիան (դաստակի կրճատում)։ Բրախիդակտիլիան հաճախ կարող է զուգակցվել սիմֆալանգիզմի (մատների կոշտություն և ձեռքի հոդերի անշարժություն) և սինդակտիլիայի տարբեր ձևերով՝ սիմբրախիֆալանգիզմ, բրախիսիմֆալանգիզմ և սինդակտիլիա։ Բուժումը միայն վիրաբուժական է։ Այն բաղկացած է մատների տարանջատումից և երկարացումից` լավագույն կոսմետիկ և ֆունկցիոնալ ազդեցություններին հասնելու համար[1]։

  1. «Брахидактилия - причины и признаки брахидактилии» (ռուսերեն). medbooking.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]