Բրայան Դիքոն (անգլ.՝ Brian Deacon, փետրվարի 13, 1949(1949-02-13)[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան ։ Ծնվել է Օքսվորդում և ուսուցանել Օքսվորդի երիտասարդական թատրոնում։
Դիքոնի մասնակցությամբ ամենահիշարժան ֆիլմը 1979 թ.-ին նկարահնաված «Հիսուս» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորում է Հիսուս Քրիստոսին։ Երբ ֆիլմում առաջին անգամ երևում է Դիքոնի մարմնավորած Հիսուսը, հեղինակը նշում է. «Հիսուսի դերը կատարում է մի դերասան, և չնայած ոչ մի դերասան արժանի չէ այդպիսի դերի, սակայն այս ամենը նրա համար է, որ մենք կարողանանք հասկանալ և օգուտ քաղել Հիսուսի կյանքից»։