Ազգությունը | սերբ | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1993[1] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Չաչակ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | |||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բրանկո Յովիչիչ (սերբական կիրիլիցա՝ Бранко Јовичић, մարտի 18, 1993[1], Չաչակ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն) սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղում է ավստրիական ԼԱՍԿ ակումբում՝ որպես կենտրոնական կիսապաշտպան։
Յովիչիչն իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց Բորաց Չաչակի կազմում։ Սերբիայի Առաջին լիգայի 2013-14 մրցաշրջանի սկզբում Յովիչիչը թիմի պատմության ամենաերիտասարդ ավագն էր[2]։ Մրցաշրջանի վերջում Բորացը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը ընդհանուր հաշով և բարձրացավ Սուպերլիգա։ Յովիչիչը «Բորաց Չաչակում» անցկացրել է ընդհանուր առմամբ վեց տարի՝ նախքան իր առաջին տեղափոխությունը Պերմի «Ամկար»[3]։
2014 թվականի օգոստոսին Յովիչիչը մեկ տարվա պայմանագիր կնքեց երկու տարով ժամանակավոր երկարաձգմամբ[3] ռուսական Պերմի «Ամկարի» հետ[4]։ «Ամկարի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում Յովիչիչը անցկացրել է 21 խաղ և ընդհանուր առմամբ խփել երեք գոլ[5]։ Արդյունքում, Ամկարը Յովիչիչին աշխատավարձի բարձրացում տվեց այն բանից հետո, երբ նա համաձայնեց երկու տարով երկարաձգել պայմանագիրը[5]։
2017 թվականի հուլիսի 8-ին Յովիչիչը երեք տարվա պայմանագիր ստորագրեց սերբական «Ցրվենա Զվեզդա Բելգրադի» հետ[6]։ Նա իր նորամուտը նշեց նոր ակումբում 2017-18 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում՝ 1-1 ոչ-ոքի խաղալով Իրտիշ Պավլոդարի դեմ[7]։ Յովիչիչն ընտրվել է հանդիպման լավագույն խաղացողը նույն մրցակցի դեմ 2-0 հաշվով հաղթանակի ժամանակ, պատասխան խաղում[8]։ 2017 թվականի օգոստոսի 6-ին Չուկարիչկիի դեմ խաղի ժամանակ Յովիչիչը մետատարսալի ոսկորի կոտրվածք ստացավ Նիկոլա Դրինչիչի անհաջող հարվածից հետո[9]։ 2017 թվականի նոյեմբերի 29-ին Յովիչիչը խփեց իր առաջին գոլը Կարմիր աստղի կազմում 5-0 հաշվով հաղթանակ տանելով Ռադնիկ Սուրդուլիցայի նկատմամբ 11 մետրանոց հարվածից հետո[10]։ Հաջորդ մրցաշրջանում Յովիչիչն օգնեց Կարմիր աստղին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալ ակումբային պատմության մեջ առաջին անգամ։ Յովիչիչը մեկնարկել է երեք խաղում, իսկ երկուսում՝ փոխարինման դուրս գալով։ Ավելի ուշ այդ մրցաշրջանում նա օգնեց Կարմիր աստղին հասնել Սերբիայի գավաթի եզրափակիչ և երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճել լիգայի տիտղոսը։ Հաջորդ մրցաշրջանում Յովիչիչը ևս մեկ անգամ ցույց կտա, թե ինչու է իր տեղը Միլոևիչի թիմում։ Ցավոք, նրա համար, HJK Helsinki-ի դեմ երկրորդ տուրում պատասխան խաղում ստացած վնասվածքը նրան դուրս կբերի մինչև 2020 թվականի փետրվարը։
2020 թվականի սեպտեմբերի 2-ին նա վերադարձավ Ռուսաստան և պայմանագիր կնքեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ[11]։
2022 թվականի փետրվարի 5-ին Յովիչիչը պայմանագիր ստորագրեց Ավստրիայի LASK-ի հետ մինչև 2025 թվականը[12]։
Յովիչիչը Սերբիայի մեծահասակների հավաքական էր հրավիրվել 2018 թվականի սեպտեմբերին՝ խաղալու ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ժամանակ։ Նա իր նորամուտը միջազգային խաղում նշել է 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ 72-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մոնտենեգրոյի դեմ՝ 2:0 հաշվով հաղթանակով։
2020 թվականի հունիսի 22-ին մարզիկը հանձնել է COVID-19-ի թեստ՝ դրական արդյունքով։
Ակումբ | Սեզոն | Լիգա | Ազգային գավաթ | Մայրցամաքային | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Հարված | Գոլ | Հարված | Գոլ | Հարված | Գոլ | Հարված | Գոլ | ||
Բորաց Չաչակ | 2011-2012 | Սերբիայի սուպերլիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |
2012-2013 | Սերբիայի առաջին լիգա | 24 | 0 | 3 | 0 | — | 27 | 0 | ||
2013-2014 | 23 | 0 | 2 | 0 | — | 25 | 0 | |||
Ընդամենը | 47 | 0 | 5 | 0 | — | 52 | 0 | |||
Ամկար | 2014-2015 | Ռուսաստանի պրեմիեր լիգա | 21 | 3 | 1 | 0 | — | 22 | 3 | |
2015-2016 | 16 | 0 | 2 | 1 | — | 18 | 1 | |||
2016-2017 | 21 | 1 | 1 | 0 | — | 22 | 1 | |||
Ընդամենը | 58 | 4 | 4 | 1 | — | 62 | 5 | |||
Ցրվենա Զվեզդա Բելգրադ | 2017-2018 | Սերբիայի սուպեր լիգա | 16 | 1 | 1 | 0 | 7 | 0 | 24 | 1 |
2018-2019 | 24 | 1 | 4 | 0 | 12 | 0 | 40 | 1 | ||
2019-2020 | 7 | 1 | 2 | 0 | 3 | 0 | 12 | 1 | ||
2020-2021 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ընդամենը | 49 | 3 | 7 | 0 | 22 | 0 | 78 | 3 | ||
Ուրալ ՖԱ | 2020–21 | Ռուսաստանի պրեմիեր լիգա | 19 | 0 | 3 | 0 | — | 22 | 0 | |
2021–22 | 11 | 0 | 2 | 0 | — | 13 | 0 | |||
Ընդամենը | 30 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 35 | 0 | ||
LASK | 2021–22 | Ավստրիայի բունդեսլիգա | 11 | 1 | 3 | 0 | — | 11 | 1 | |
Կարիերա Ընդամենը | 195 | 8 | 21 | 1 | 22 | 0 | 238 | 9 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկո Յովիչիչ» հոդվածին։ |
|