Տեսակ | Մսեղիքի տեսակավորում |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Braciola Վիքիպահեստում |
Բրաչոլա (իտալ.՝ braciola, Իտալերեն արտասանություն՝ [braˈtʃɔːla]; հոգնակի թիվ՝ braciole [braˈtʃɔːle]), անվանում, որը կարող է վերաբերել իտալական խոհանոցի մի քանի կերակրատեսակի։
Բրաչոլան թավայում կամ գրիլի վրա հաճախ սեփական հյութի կամ փոքր քանակությամբ թեթև ձիթապտղի յուղի մեջ տապակված մսի կտորներից բաղկացած ուտեստ է[1]։ Այն տարբերվում է ավելի բարակ կտրատած fettine-ից («փոքր, բարակ կտորներ»), որը ոսկորներ չունի և սովորաբար ավելի բարակ է։
Սիցիլիական, իտալա-ամերիկյան և իտալա-ավստրալիական խոհանոցներում բրաչոլան իրենից ներկայացնում է մսի (սովորաբար խոզի, հավի, տավարի կամ թրաձուկի) բարակ տապակած կտորներ, որոնք փաթաթված են ռուլետի նման (այս կատեգորիայի ռուլետները իտալերեն հայտնի է որպես involtini)՝ պանրով և թաթախված են պաքսիմատի մեջ։ Սիցիլերենում այս ուտեստը կոչվում է նաև bruciuluni:
Բրաչիոլան կարելի է պատրաստել կոլոլակների և իտալական երշիկի հետ նեապոլիտանական ռագուում կամ լոլիկի սոուսում, որը Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան որոշ շրջաններում ոմանք անվանում են sarsa կամ suku (սիցիլերեն) կամ «կիրակնօրյա սոուս»։ Դրանք կարելի է պատրաստել նաև առանց տոմատի սոուսի։ Բաղադրատոմսի շատ տարբերակներ կան, ներառյալ պանրի տարատեսակները և բանջարեղենի կամ սմբուկի ավելացումը։ Բրաչոլան ուտում են ոչ միայն որպես հիմնական ուտեստ, այլ նաև որպես խավարտ ընթրիքին կամ բուտերբրոդի հետ՝ ճաշին։
Լցոնվելուց և ռուլետի պես փաթաթելուց հետո բրաչոլան հաճախ կապում են թելով կամ ամրացնում ատամի փայտիկներով՝ միջուկը պահելու համար։ Մինչև շականակագույն դառնալը տապակելուց հետո մսե ռուլետները տեղադրվում են սոուսի մեջ՝ դեռ ամրացված թելով կամ ատամի փայտիկներով[2][3]։