Բրեդբերի Բիլդինգ | |
Bradbury Building | |
Տեղագրություն | Հարավային Բրոդվեյ 304 Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Կառուցման ժամանակ | 1893 |
Բարձրություն | |
---|---|
Վերջին հարկ | 5 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 5 |
Ճարտարապետ | Ջորջ Ուայման, Սամներ Հանթ |
Սեփականատեր | Լյուիս Բրեդբերի |
Բրեդբերի Բիլդինգ (անգլ.՝ Bradbury Building), ճարտարապետական շինություն, որը գտնվում է Հարավային Բրոդվեյ 304-ի 3-րդ արևմտյան փողոցում, Լոս Անջելես, Կալիֆորնիա, կառուցվել է 1893 թվականին[1]։ Հնգահարկ օֆիսային շենքն առավել հայտնի է իր բացառիկ քայլուղիներով, աստիճաններով, վերելակներով և զարդարուն մետաղական կառուցվածքներով։ Շինությունը հանձնարարել է կառուցել Լոս Անջելեսի ոսկի հանքարդյունաբերող միլիոնատեր Լյուիս Բրեդբերին, կառուցել է դիզայներ Ջորջ Ուայմանը՝ Սամներ Հանթի օրիգինալ դիզայնով[2]։ Շինությունում նկարահանվել են շատ գեղարվեստական գործեր, այդ թվում՝ ֆիլմեր, հեռուստատեսային կադրեր, տեսահոլովակներ։
Շինությունը 1971 թվականի ավելացվել է Պատմական վայրերի ազգային ռեգիստրում և 1977 թվականին գրանցվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններում, ընդ որում այնտեղ գրանցված Լոս Անջելեսի 4 օֆիսային տարածքներից մեկն է[3]։ Այն գրանցված է նաև Լոս Անջելեսի պատմամշակութային հուշարձանների ցանկում[4] և այն քաղաքի հին շինություններից է[5]։
Լյուիս Բրեդբերին[6][7][8] (1823 թվականի նոյեմբերի 6-1892 թվականի հուլիսի 15) ոսկի արդյունահանող ձեռնարկատեր էր[3], ինչպես նաև Tajo հանքի սեփականատերը, որը գտնվում էր Մեքսիկայի Սինալոա նահանգում, ինչը նրա ունեցվածքի հիմնական մասն էր։ 1892 թվականին նա պլանավորել է Բրոդվեյում հինգհարկանի շենքի կառուցումը և Լոս Անջելեսում 3-րդ փողոցի կառուցումը՝ Bunker Hill-ի հարևանությամբ։ Տեղի ճարտարապետը՝ Սամեր Հանթը, որոշել էր վարձակալության հիմուքներով ձեռք բերել և ավարտել շենքի դիզայնի նախագծումը, բայց Բրեդբերին խախտել է Հանթի պլանները՝ անբավարար համարելով նրա նախագիծը[2]։ Դրանից հետո գործը հանձն է առել Ջորջ Ուայմանը, որը Հանթի արհեստավորներից մեկն էր։ Բրեդբերին հավանաբար զգացել է, որ Ուայմանն իրեն կարող է ավելի լավ հասկանալ, քան Հանթը, բայց չկան կոնկրետ ապացույցներ, որ Ուայմանը փոխել է Հանթի գծագրած դիզայնը[2]։ Հակասական է, թե ով է իրական դիզայնի հեղինակը։ Ուայմանը որպես ճարտարապետ չուներ ֆորմալ կրթություն և Հանթի մոտ աշխատում էր շաբաթը 5 դոլարով[3]։
Շինությունը բացվել է 1893 թվականին, Բրեդբերիի մահից մի քանի ամիս հետո[6], իսկ կառուցումն ավարտվել է 1984 թվականին՝ $500,000 ընդհանուր կապիտալով՝ գերազանցելով օրիգինալ բյուջեն[3][9]։
1991 թվականին 7 մլն դոլարով շենքը վերականգնվել է և ավելի սեյսմակայուն դարձել Իրա Ելինի ևԲրենդա Ասոշիեյթսի նախաձեռնությամբ[3]։ Շինության հարավային մասի պահեստային տարածքը ձևափոխվել է և դարձել նոր մուտքի նախասրահ, շինությանը միացվել են նաև Biddy Mason Park-ը և հարակից Broadway Spring Center կայանատեղին։ Շինության լուսավորման համակարգը նույնպես վերափոխվել է, պատի գիպսե պաստառները բերվել են Իսպանիայից։
Շենքի արտաքին ճակատը թեթևակի պատված է շագանակագույն աղյուսով, ավազաքարով, իսկ հողատարածքը ժամանակի ընթացքում մանրամասն կերպով նախագծված է առևտրային Italian Renaissance Revival ոճով։ Դա շենքի ինտերիերի ամենաաչքի ընկնող մասն է[10]։
Շենքը զբոսաշրջային հայտնի վայր է։ Այցելուները գալիս են ամեն օր, և նրանց դիմավորում են աշխատողները, որոնք շենքի մասին պատմում են այցելուներին և բերում են պատմական փաստեր։ Բրոշյուրները և էքսկուրսիաները մատչելի են։ Այն մոտիկ է Լոս Անջելեսի 3 այլ կենտրոններին՝ «Կենտրոնական մեծ շուկա»-ին (Grand Central Market), «Միլիոն դոլլար թատրոն»-ին (փողոցի մյուս կողմից, Million Dollar Theater) և «Հրեշտակների թռիչք»-ին (Angels Flight)։ Շինությունը մատչելի է Լոս Անջելեսի մետրոյից, գտնվում է քաղաքային կենտրոնից 3 թաղամաս հեռավորության վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդբերի Բիլդինգ» հոդվածին։ |
|