Բրեթ Էյթքեն (անգլ.՝ Brett Aitken, հունվարի 25, 1971(1971-01-25), Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի հեծանվորդ, օլիմպիական չեմպիոն[2]։ Ընդհանուր առմամբ նվաճել է օլիմպիական երեք մեդալ[3], որոնցից մեկը՝ ոսկե (2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում, մարզահրապարակային հեծանվավազքի «Մեդիսոն» մրցաձևում, Սքոթ ՄըքԳրորիի ընկերակցությամբ[4]
)[5]: Բրեթ Էյթքենը բազմիցս մասնակցել է նաև խճուղային հեծանվավազքի մրցումների։ 2004 թվականին հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին, սակայն երկու տարի անց վերադարձել է, մասնակցել «Օվկիանիայի տուր» (Oceania Tour) մրցումներին[5]։ 2001 թվականի հունվարի 16-ին Ավստրալիայի կառավարությունը Բրեթ Էյթքենին շնորհել է պետական բարձրագույն պարգև՝ Australian Sports Medal՝ մարզական իր խոշոր նվաճումների համար[6]։
Օլիմպիական չեմպիոնը ծնունդով Ադելաիդայից է, եղել է այդ քաղաքի հեծանվորդների ակումբի (Adelaide Cycling Club) անդամ։ Նա եղել է նաև Ավստրալիայի սպորտի ինստիտուտի կրթաթոշակառու[7]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Australian Honours Search Facility
- ↑ Athlete Biography, AOC
- ↑ Olympic Games, ABC
- ↑ http://www.sports-reference.com/olympics/athletes/ai/brett-aitken-1.html%7Ctítulo=Perfil no Sports Reference, LLC|lingua=inglês|autor=|data=|publicado=Sports Reference|acessodata=3 de novembro de 2015}}
- ↑ 5,0 5,1 Jones, Jeff & Stevenson, John (2006) "Olympic gold medalist Aitken returns to cycling Արխիվացված 10 Սեպտեմբեր 2012 Wayback Machine", CyclingNews.com, 18 February 2006, retrieved 24 January 2010
- ↑ «Alicia Aberley». Department of the Prime Minister and Cabinet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ AIS Cycling Achievements Արխիվացված 24 Նոյեմբեր 2011 Wayback Machine