Բրենթ Ռենոն անգլ.՝ Brent Renaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1971[1] |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2] |
Մահացել է | մարտի 13, 2022[3] (50 տարեկան) |
Մահվան վայր | Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինա[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան[4], Կոլումբիայի համալսարան[5] և Hall High School? |
Երկեր | Warrior Champions: From Baghdad to Beijing? |
Մասնագիտություն | լրագրող, լուսանկարիչ, կինեմատոգրաֆ, պատերազմի լուսանկարիչ, կինոռեժիսոր և վավերագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | renaudbrothers.com |
![]() |
Բրենթ Ռենոն (անգլ.՝ Brent Renaud, հոկտեմբերի 2, 1971[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2] - մարտի 13, 2022[3], Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինա[3]), ամերիկացի լրագրող, գրող, վավերագիր և ֆոտոլրագրող։ Ռենոն իր եղբոր Քրեյգի հետ աշխատել է HBO և Vice News հեռուստաալիքներում և Նյու Յորք Թայմս օրաթերթում։
Ըստ ուկրաինական լրատվամիջաոցների՝ Ռենոն մարտի 13-ին սպանվել է Կիևի մերձակայքում գտնվող արվարձանում, Ռուս-ուկրաինական պատերազմի մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ։
Ռենոն ծնվել է Մեմֆիսում, մեծացել և աշխատել է Լիթլ Ռոքում և Նյու Յորքում[7][8][9]։ Եղբոր՝ Քրեյգի հետ արտադրել է մի շարք ֆիլմեր և հեռուստահաղորդումներ՝ հիմնականում կենտրոնանալով աշխարհի թեժ կետերում տեղի ունեցող իրադարձությունների պատմությունների վրա։ Նրանք լուսաբանել են Իրաքի և Աֆղանստանի պատերազմները, 2010 թվականին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը, Եգիպտոսի հեղափոխությունն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմը, Մեքսիկական նարկոպատերազմ և Կենտրոնական Ամերիկայում փախստականների ճգնաժամը[9]։ Եղբայրները հեռուստատեսության և լրագրության ոլորտում արժանացել են մի քանի մրցանակի[10]։
2019 թվականին Ռենոն նշանակվել է Արկանզասի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր[11]։ Ռենոն եղբոր հետ հիմնել է Լիթլ Ռոք կինոփառատոնը[12]։
Ըստ որոշ աղբյուրների՝ Ռենոն սպանվել է ռուս զինվորների կողմից, Ուկրաինայի Կիևի շրջանի Իրպին քաղաքում ռազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ[13][14]։ Եվս երկու լրագրող վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկը՝ Խուան Արեդոնդոն, թվիթերում գրել է, որ լրագրողների խումբը նկարահանում էր Իրպինի կամուրջներից մեկով տարհանվող խաղաղ բնակիչներին, երբ ռուս զինվորները թիրախավորել են նրանց և կրակել Ռենոյի պարանոցին[15]։
Դա 2022 թվականին Ռուս-ուկրաինական պատերազմի արտասահմանցի լրագրողի մահվան առաջին դեպքն է[16]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենթ Ռենոն» հոդվածին։ |
|