Երկիր | Իտալիա[1] |
---|---|
Տեսակ | պետական հանրային գրադարան, ազգային գրադարան և conservation library? |
Հիմնվել է | 1770[2] |
Տեղադրություն | Միլան[1] |
Հասցե | via Brera, 28 - 20121 Milano[1] և Via Brera 28, 20121 Milano[3][4][5][…] |
Հավաքածուներ | |
Չափ | 1 221 310 արխիվային միավոր[3], 1 853 981 արխիվային միավոր[4], 1 913 981 արխիվային միավոր[5], 1 500 000 արխիվային միավոր[6][7], 1 179 000 հատոր[7], 2368 արխիվային միավոր[7], 2123 արխիվային միավոր[8] և 2123 արխիվային միավոր[9] |
Այլ տվյալներ | |
Կայք | bibliotecabraidense.org(իտալ.), braidense.it/index/(իտալ.), braidense.it(իտալ.) և bibliotecabraidense.org(իտալ.) |
Բրերա գրադարան (իտալ.՝ Biblioteca di Brera կամ իտալ.՝ Biblioteca Nazionale Braidense), հանրային գրադարան Իտալիայի հյուսիսում՝ Միլան քաղաքում։ Համարվում է Իտալիայի ամենամեծ գրադարաններից մեկը։ Ի սկզբանե գրադարանն ունեցել է պատմական և գիտական մեծ հավաքածու, նախքան Միլանի բոլոր հրատարակչությունները պարտադիր օրինակ կտրամադրեին գրադարանին։ 1880 թվականին հաստատությանը շնորհվել է ազգային գրադարան կարգավիճակը և համարվում է իտալական պետական 47 գրադարաններից մեկը[10]։
Գրադարանը 1770 թվականին հիմնադրել է ավստրիացի թագուհի Մարիա Թերեզան, երբ նա որոշել է հանրությանը հանձնել Կառլո Պերտուսատիից ձեռք բերված հավաքածուն։ Գրադարանը բացվել է 1786 թվականին Բրերա պալատում, որը 1773 թվականին Հիսուսի միաբանության լուծարման հետևանքով գտնվում էր պետական ենթակայության ներքո։ Ի լրումն Պերտուսատիի հավաքածուի՝ գրադարանն ուներ նաև Braidense քոլեջի և San Fedele և San Girolamo ճիզվիտների հավաքածուներից[11]։
Այնուհետև գրադարանն իր հավաքածուն համալրել է տարբեր մասնավոր հավաքածուներից, լուծարված տարբեր կրոնական գրադարաններից, ինչպես նաև Ավստրիայի ազգային գրադարանի հավաքածուից։ 1788 թվականից ի վեր հավաքածուն ընդլայնվել է Միլանի կոմսությունում տպագրված պարտադիր օրինակների շնորհիվ, որի արդյունքում Braidense-ը դարձել է Լոմբարդիայի տարածքային օրինական դեպոզիտային արխիվ[12]։
1880 թվականին Braidense-ը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։
Գրադարանը գտնվում է 17-րդ դարում ճիզվիտերի կողմից կառուցված Բրերա պալատում։ Բացի գրադարանից այս շենքում են տեղակայված նաև Բրերա պատկերասրահը, Բրերա աստղադիտարանը, Բրերա բուսաբանական այգին, Լոմբարդիայի գիտության և արվեստի ակադեմիան, Բրերա գեղարվեստի ակադեմիան։ 2003 թվականից այս հաստատությունում է գտնվում նաև Archivio Storico Ricordi-ին՝ Կազա Ռիկորդիի պատմական ձայնագրությունների դասական երաժշտության հրատարակչական ընկերությունը։
Գրադարանն ունի՝
Սկզբից և ետ Braidense-ն նախատեսված է եղել որպես ընդհանուր գրադարան։ Հավաքածուն ներառել է երգչախմբային ստեղծագործություններ, պատմական, գրական, աստվածաբանական և իրավական հրապարակումներ, ինչպես նաև ծավալուն ընդհանուր երկեր։
19-րդ և 20-րդ դարերում գրադարանի հավաքածուն ընդլայնվել է։ 1778 թվականին գրադարանը ձեռք է բերել շվեյցարացի մատենասեր Ալբրեխտ ֆոն Գալլերի հավաքածուն, որն ընդգրկել է բուսաբանական և բժշկական աշխատություններ, 1795 թվականին կարդինալ Անխելո Մարիա Դուրինիի ժառանգությունը, որն ընդգրկում է 16-րդ դարի հունական և լատինական հրատարակության շուրջ 3,000 աշխատանքներ[13]։
Braidense-ը միշտ ունեցել է երկակի դեր՝ պահպանելու պատմական և գրական ստեղծագործությունները, ինչպես նաև Միլանում հրատարակված իր գրքերի հավաքածուները։ Հավաքածուն ներառում է 898,377 տպագիր հատոր, 2,119 ձեռագրեր և 2,368 ինկունաբուլաներ[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրերա գրադարան» հոդվածին։ |