![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ազգությունը | էկվադորցի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1997[1][2][3] (27 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Quevedo | |||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||
Քաշ | 71 կգ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Պանատինաիկոս | |||||||||||
Համար | 11 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բրիան Ալֆրեդո Կաբեսաս Սեգուդո (իսպ.՝ Bryan Alfredo Cabezas Segura, մարտի 20, 1997[1][2][3], Quevedo), էկվադորցի ֆուտբոլիստ, «Պանատինաիկոս» ակումբի և Էկվադորի հավաքականի կիսապաշտպան։
Կաբեսասն «Ինդեպենդենտե դել Վալե» ակումբի սան է։ 2012 թվականի դեկտեմբերի 15-ին «ԼԴՈւ Լոխա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էկվադորի առաջնությունում[4]։ 2015 թվականի փետրվարի 16-ին Գուայակիլի «Բարսելոնա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ինդեպենդենտե» ակումբի կազմում[5]։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում նա մասնակցել է բրազիլիական «Ատլետիկո Մինեյրո»[6] և արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբների բեմ խաղերին[7][8]։ Կաբեսասը խփել է երեք գոլ և թիմին օգնել է առաջին անգամ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։
2016 թվականի ամռանը Կաբեսասը տեղափոխվել է իտալական «Ատալանտա» ակումբ՝ կնքելով պայմանագիր հինգ տարով[9]։ 2017 թվականի ապրիլի 15-ին «Ռոմա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[10]։
2017 թվականի ամռանը Կաբեսասը խաղային պրակտիկա ձեռք բերելու համար վարձավճարով տեղափոխվել է հունական «Պանաթինաիկոս» ակումբ։ Օգոստոսի 20-ին «Պլատանյաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտն է կատարել հունական Սուպերլիգայում[11]։
2013 թվականին Կաբեսասը մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որը կայացել է Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[12], Վենեսուելայի[13], Կոլումբիայի[14] և Պարագվայի հավաքականների հետ խաղերին[15]։
2017 թվականին Կաբեսասը Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Չիլիի[16], Պարագվայի[17], Վենեսուելայի[18], Ուրուգվայի[19], Արգենտինայի[20], և երկու անգամ էլ Կոլումբիայի[21][22] և Բրազիլիայի հավաքականների հետ խաղերին[23][24]։ Կաբեսասն այս մրցաշարում խփել է հինգ գոլ և Լաուտարո Մարտինեսի, Ռոդրիգո Ամարալեմի և Մարսելո Տորեսի հետ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Նույն թվականին Կաբեսասը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է Հարավային Կորեայում։ Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ-ի[25], Սաուդյան Արաբիայի[26] և Սենեգալի հավաքականների դեմ[27]։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի հետ խաղի ժամանակ Կաբեսասը դարձել է դուբլի հեղինակ։
2017 թվականի փետրվարի 23-ին Հոնդուրասի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ Կաբեսասն իր նորամուտն է կատարել Էկվադորի ազգային հավաքականի կազմում[28]։
Ակումբային
Միջազգային
Անհատական
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիան Կաբեսաս» հոդվածին։ |
|