![]() | |
Տեսակ | Դահլիճ և performing arts building? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քլերմոնտ |
Վայր | Pomona College? |
Սեփականատեր | Pomona College?[2] |
Հիմնադրված է | 1931[3] |
Բացված | 1932[3] |
Ճարտարապետ | William Templeton Johnson? |
Արժեք | 600 000 $ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Մեյբլ Շոու Բրիջիսի երաժշտական դահլիճ, առավել հայտնի որպես Բրիջիսի դահլիճ կամ Մեծ Բրիջիս (որպեսզի տարբերակվի մոտակա Բրիջիսի երաժշտական սրահից, հայտնի որպես Փոքր Բրիջիս[4]), 2500-տեղանոց սրահ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կլերմոնտ քաղաքում գտնվող Պոմոնա քոլեջում։ Այն նախագծել էր Ուիլյամ Թեմփլտոն Ջոնսոնը, իսկ բացումը տեղի էր ունեցել 1932 թվականին։ Այնտեղ բազմաթիվ ներկայացումներ են բեմադրում, թե՛ քոլեջի, թե՛ դրսի այլ խմբեր։
Սրահը կառուցել էին Քլերմոնտ Քոլեջի համընկերության միասնական նախագծի շրջանակներում։ Այդ սրահի հովանավորներն էին Պոմոնայի 1908 թվականի շրջանավարտներից մեկի՝ Մեյբլ Շոու Բրիջի(,որը մահացել էր երիտասարդ տարիքում[5] հիվանդությունից)ծնողները և Հ. Հ. Թիմկենը՝ Թիմկեն Ռոլեր Բերինգ ընկերության տնօրենը[6][7]։
Ավարտման պահից մինչև Դորըթի Չենդլըրի տաղավարի բացումը՝ 1964 թվականին, այն անշուշտ համարվում էր Հարավային Կալիֆոռնիայից[8] ժամանող նշանավոր այցելուների գլխավոր ընտրությունը։ Այն նաև Արևմտյան Ափի ամենամեծ կոլեգիալ սրահն էր՝ Պոմոնայի երկապատիկ, և Կլերմոնտ[6] քաղաքին հավասար տարողություն ուներ։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճախ էր այնտեղ ելույթ ունենում[8]։
Սրահը վերանորոգվել է 1975-1977 թվականներին սեյսմիկ արդիականացման և կոսմետիկ վերանորոգման համար[9][10]։ 2007 թվականին վերահսկողությունը փոխանցվել է Պոմոնա համընկերությանը անհատապես[11][12][13]։
Պոմոնայի 2015 թվականի գլխավոր հատակագիծը Մեծ Բրիջիսը որակավորում է որպես «շենք, որը տարբերվում է քոլեջի տարբերվող մթնոլորտը ստեղծելու համար», և նկարագրում է այն, որպես քոլեջի տարածաշրջանային քաղաքացիական գործունեության խորհրդանշան[14]։ Քոլեջի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին 2015 թվականի զեկույցը ընդունում է, որ այն իրավասու է ընդգրկվել Պատմական Վայրերի Ազգային ռեգիստրում[15], չնայած 2020 թվականի դրությամբ քոլեջը դեռ չի դիմել ընդգրկվելու համար։ 2017 թվականին Ջոն Նոյմերը՝ որը աշխատում էր Կլերմոնտ Քուրիրերի համար, զարմանք հայտնեց, որ այն չի ընդգրկվել[16]։
Մեծ Բրիջը Մարսթոնի քառանկյան արևելյան կողմի՝ Պոմոնայի համալսարանի կենտրոնական հատվածի հիմնական տեսողական կետն է։ Այն կառուցվել է Վերածննդի ոճով, Հյուսիսային Իտալիային[10] բնորոշ ոճին համահունչ և ներառում է Արտ Դեկո տարրեր[5]։ Այն մեծ սյունասրահներ ունի առջևից և երկու կողմից՝ կամարակապ սյուներով[17], ինչպես նաև գլխավոր մուտքի ներսում ՝ մեծ պաշտոնական ճեմասրահ։ Շենքի ֆրիզի վրա փորագրված են հինգ հայտնի կոմպոզիտորների անուններ[6]․ այն դարձել է 1975 թվականին տեղի ունեցած կատակի թիրախ, երբ Ֆրեդերիկ Շոպենի պատվին արված մակագրությունը փոխարինվել է Ֆրենկ Զապպայի պատվին արված մակագրությամբ[9][18][19]։
Սրահը նախատեսված է 2494 մարդու համար, ներառյալ 500 տեղանոց կոնսուլային պատշգամբը[10]։ Չկան օժանդակ սյուներ, ինչը հնարավորություն է տալիս բոլոր նստածներին վայելել 62×36 ոտնաչափ (19×11 մ) նախաբեմի բացվող տեսարանը[6]։ Նկուղում պատմական ցուցանմուշ կա[20]։
![]() | |
---|---|
![]() |
Interior of Big Bridges, showing the ceiling mural |
Իտալո-ամերիկացի նկարիչ Ջոն Բ․ Սմերալդիի որմնանկարը ծածկում է 22,000 քառակուսի ոտնաչափ (2000 մ²) դահլիճի պարաբոլիկ գմբեթավոր առաստաղը[10]։ Այն պատկերում է արծաթապատ և ոսկեպատ[21] տարբեր համաստեղություններ, գունատ կապույտ ֆոնի վրա[6]։
Մեծ Բրիջիսը հյուրընկալում է քոլեջի տարբեր միջոցառումներ և ներկայացումներ, ներառյալ ճանաչողական դասընթացներ, համերգներ և հյուր խոսնակների հետ դասախոսություններ։ Քոլեջը նաև վարձակալության հիմունքներով դահլիճը տալիս է դրսից եկած խմբերի։ Մի շարք ֆիլմեր և հեռուստաշոուներ օգտագործել են դահլիճը նկարահանումների համար[22]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրիջիս դահլիճ կատեգորիայում։ |