Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Brissac Loire Aubance?[1] |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Ընթացիկ սեփականատեր | Fulk III, Count of Anjou? և Charles-André de Cossé-Brissac? |
Կայք | chateau-brissac.fr |
Château de Brissac Վիքիպահեստում |
Բրիսակ (ֆր.՝ Château de Brissac), դղյակ Լուարայի գետահովտում։
11-րդ դարում կառուցել է կոմս Անժույացի Ֆուլկ Ներան։ 1434 թվականին այն ձեռք է բերում Կառլ 7-րդի և Լյուդովիկոս 11-րդի կառավարման ժամանակ նախարարի պաշտոն զբաղեցրած Պյեռ դե Բրեզեն։ Այս դղյակում 1620 թվականի օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Լյուդովիկոս 13-րդի հերթական հաշտությունը իր մոր՝ Մարիա Մեդիչիի հետ, ով զորք էր հանել իր որդու դեմ։
1502 թվականին դղյակը ձեռք է բերել Ռենե դե Կոսեն, և մինչ մեր ժամանակները այն հանդիսանում է Կոսե-Բրիսակ ընտանիքի սեփականություն։
Դղյակն ունի 203 դահլիճներ և սենյակներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիսակ դղյակ» հոդվածին։ |
|