Բրյուս Հորնսբի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1954[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլյամսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ, Մայամիի համալսարան և Lafayette High School? |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, հեղինակ-կատարող և ջազ երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Bruce Hornsby and the Range? |
Երեխաներ | Keith Hornsby? |
Կայք | brucehornsby.com bruuuce.com |
Bruce Hornsby Վիքիպահեստում |
Բրյուս Հորնսբի (անգլ.՝ Bruce Hornsby, նոյեմբերի 23, 1954[1], Ուիլյամսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար, երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ (հեղինակ-կատարող):
Ինչպես գրում է AllMusic երաժշտական կայքը, Հորնսբին «գրում է ուժեղ, սրտից բխող երգեր, որոնք անդրադառնում են մի քանի տարբեր ամերիկյան ավանդույթների՝ փոփ, ջազ, բլյուգրաս, ինչպես նաև 60-ականների ոճի սոուլ»: Վեբկայքը բնութագրում է Բրյուս Հորնսբի-դաշնակահարի ոճը որպես «թարմ և անհոգ», կարծես հակասելով նրա տեխնիկական տաղանդին[4]։
Հորնսբին աշխատել է որպես ստուդիական երաժիշտ և երգեր է գրել այլ կատարողների համար, իսկ 1984 թվականին ստեղծել է իր սեփական՝ Bruce Hornsby and the Range խումբը: Նրա առաջին հիթը՝ «The Way It Is» (1986) (ինչպես գրում է AllMusic-ը, փիլիսոփայական երգ է և ստիպում է որոշակի զգացմունքային խառնաշփոթ ապրել)[4], մինչ օրս մնում է նրա ամենամեծ հաջողությունը:
Նաև 1990-ականների սկզբին երաժիշտը հյուրախաղերով հանդես է եկել Grateful Dead խմբի հետ՝ որպես ժամանակավոր մասնակից (ստեղնահար)[4]։
1987 թվականին (այսինքն՝ մրցանակը շնորհվել է 1986 թվականի համար) Bruce Hornsby and the Range խումբը ստացել է «Գրեմմի» մրցանակ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում[5]։