Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1992[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բրոր Էմիլ Բլյում-Յենսեն (դան․՝ Bror Emil Blume-Jensen, հունվարի 22, 1992[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Տիրոլ» ակումբի կիսապաշտպան։
Բլյումը «Սկյելդ», «Վիդովրե» և «Լինգբյու» ակումբների սան է: 2011 թվականի սեպտեմբերի 10-ին Դանիայի Սուպերլիգայում «Կոպենհագենի» դեմ խաղում նորամուտն է նշել վերջիններիս կազմում[3]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը լքել է բարձրագույն լիգան՝ տեղափոխվելով Դանիայի Առաջին լիգա, սակայն ֆուտբոլիստը մնացել է թիմում: 2013 թվականի նոյեմբերի 10-ին «Ֆրեդերիսիայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Լինգբյուի» կազմում[4]։ 2016 թվականին օգնել է ակումբին վերադառնալ էլիտա։
2018 թվականի սկզբին տեղափոխվել է «Օրհուս»[5]։ Ապրիլի 8-ին «Սիլկեբորգի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Ապրիլի 30-ին «Սիլկեբորգի» դեմ խաղում խփել է առաջին գոլը Օրհուսի կազմում[7]։
2021 թվականի ամռանը տեղափոխվել է ավստրիական «Տիրոլ»[8]։ Օգոստոսի 1-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայում[9]։ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Տիրոլի» կազմում:
|