Բրունո Գալլեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար և ֆուտբոլիստ |
Բրունո Գալլեր (հոկտեմբերի 21, 1946, Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլի միջազգային մրցավար (1977 թվականից)[1], Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիայի պատմության լավագույն մրցավարներից մեկը[2],որպես գլխավոր մրցավար նա անցկացրել է ավելի քան 60 միջազգային հանդիպում[3]։ Դրանցից ամենակարևորներն են՝ Եվրոպայի Սուպերգավաթը (1982), ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչը (1984) և Գավաթակիրների գավաթը (1990)․ նրա կարիերայի գագաթնակետը Եվրոպայի առաջնության եզրափակիչի մրցավարությունն էր (1992 թ.), որից մեկ տարի անց քառասունվեցամյա մրցավարը անցավ թոշակի(1993)[1]։
Ֆուտբոլային խաղերի մրցավարության որակավորման քննություն է հանձնել 1964թ։ 1974 թվականից մրցավարում է Շվեյցարիայի առաջնության բարձրագույն լիգայի հանդիպումները։ 1977 թվականին նա որակավորվել է որպես միջազգային մրցավար և 1978 թվականից մասնակցել է ՖԻՖԱ-ի ցուցակների մրցավարական վիճակահանություններին։ Սկսելով որպես օգնական՝ նա արագորեն բարձրացավ որակավորման ցուցակում և 1982 թվականին մասնակցեց Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մրցավարեց «Արևմտյան Գերմանիա - Չիլի» խմբային մրցաշարի հանդիպումը (4։ 1; 2 դեղին քարտ Չիլիի համար)։ Նույն թվականին նա մրցավարեց Եվրոպայի Սուպերգավաթի երկու խաղերից առաջինը՝ «Բարսելոնա - Աստոն Վիլա» (1:0), հատկանշական է, որ Բարսելոնայում կայացած այս խաղում զգուշացումներ չեն եղել, մինչդեռ Բիրմինգհեմում կայացած պատասխան խաղը, որը դատում էր բելգիացի խաղավար՝ Ա. Պոննետը,10 զգուշացում և երեք ջնջում է արել[4]։
Հետագայում դարձել է եվրոգավաթների ակտիվ մրցավար. 18 հանդիպում է անցկացրել Եվրոպայի լիգայում, 16՝ Չեմպիոնների լիգայում, և 12՝ Գավաթակիրների լիգայում։ Մրցավարել է Աշխարհի (1982 և 1986) և Եվրոպայի առաջնությունների (1988 և 1992), Եվրոպայի առաջնության 21 (1986, 1990) որակավորման խաղերն, ինչպես նաև յոթ ընկերական հանդիպումներ՝ ազգային հավաքականների միջև[4]։
Բրունո Գալլերը առաջին օտարերկրյա մրցավարն էր, ով մրցավարել է Բունդեսլիգայի երկու հանդիպում (1981 և 1982թթ․)[5]։
Բրունո Գալլերը մրցավար աշխատելու ընթացքում, 50 հանդիպումներում առնվազն 50 զգուշացում է արել խաղացողներին, խաղադաշտից հեռացրել 4 խաղացողի և առնվազն 12 անգամ նշանակել է 11 մետրանոցներ[6]։