Բրունո Հիլդեբրանդ Bruno Hildebrand | |
---|---|
Ծնվել է | 1812 մարտի 6 |
Ծննդավայր | Նաումբուրգ (Զալե) |
Մահացել է | հունվարի 29, 1878 | (տարիքը 65)
Մահվան վայր | Իենա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լեյպցիգի համալսարան Վրոցլավյան համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Աշխատանք | Վրոցլավյան համալսարան Մարբուրգյան համալսարան Ցյուրիխի համալսարան Բեռնի համալսարան Ֆրիդրիխ Շիլերի անվան համալսարան |
Աշխատավայր | Ենայի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Մարբուրգի համալսարան, Բեռնի համալսարան և Վրոցլավի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանկֆուրտի պառլամենտի անդամ, rector of the University of Jena? և rector of the University of Jena? |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ |
Bruno Hildebrand Վիքիպահեստում |
Բրունո Հիլդեբրանդ (գերմ.՝ Bruno Hildebrand; մարտի 6, 1812[1][2][3], Նաումբուրգ, Գերմանիա[4] - հունվարի 29, 1878[1][2][3], Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական ռայխ), գերմանացի տնտեսագետ և վիճակագրագետ, գերմանական տնտեսագիտական պատմական դպրոցի հիմնադիրներից մեկը։
Ծնվել է շրջանային դատարանի քարտուղարի ընտանիքում։ 1826 թվականի մարտի 30-ին նա դառնում է Պֆորտի պետական դպրոցի սան[5], աստվածաբանություն է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում, սակայն որոշ ժամանակ հետո դիմել է փիլիսոփայական, բանասիրական և պատմական հետազոտություններին։
Իր գիտական կարիերայի սկբում աշխատել է որպես պրոֆեսոր Վրոցլավում, ապա՝ Մարբուրգում։ Նա իր պրոռեկտոր եղած ժամանակ, պաշտպանել է այդ համալսարանի իրավունքները, հակակրանք է առաջացրել Հեսենկասելյան կառավարության մետ։ 1846 թվականին գերմանական «Լոնդոնյան թերթ»-ում հայտնված հոդվածի համար Հիլդեբրանդը Մարբուրգում դատապարտվել է նորին մեծությանը վիրավորելու մեղադրանքով և զրկվել իր բոլոր ակադեմիական պաշտոններից։ Միայն 1848 թվականին է արդարացվել և այդ ժամանակ ընտրվել Գերմանիայի Ֆրանկֆուրտի ազգային ժողովի անդամ։
1849—1850 թվականների ձմռանը Հիլդեբրանդը ընտրվել է լանդտագի անդամ։ Հասենփլուգի` նախարարություն վերադառնալուց հետո նա հանդես է եկել որպես նրա ամենավճռական հակառակորդներից մեկը։
1851 թվականից մինչև 1861 թվականը Հիլդեբրանդը դասավանդել է Ցյուրիխում և Բեռնում, որտեղ հիմնել է շվեյցարական վիճակագրական առաջին գրասենյակը։ Շվեյցարիայում Հիլդեբրանդը հիմնել է Nordostbahn երկաթուղային ընկերությունը։ Շվեյցարիայի տնտեսական կյանքին մասնակցելը այնպիսի բողոքի ալիք է առաջացրել նրա դեմ, որ նա ստիպված է եղել տեղափոխվել Գերմանիա և սկսել է դասավանդել Ենայում։ Այստեղ նա դարձել է Թյուրինգիայի իր իսկ հիմնադրած կենտրոնական վիճակագրական գրասենյակի տնօրենը։ 1863 թվականին հիմնադրել է Jahrbücher für Nationalökonomie und Statistik ամսագիրը։
Հիլդեբրանդը հայտնի է իր սուր քննադատություններով` ուղղված տնտեսագիտության դասական դպրոցին, հատկապես` Դավիթ Ռիկարդոյի աշխատանքներին։ Իր գլխավոր` «Ներկայի և ապագայի քաղաքական տնտեսագիտություն» (Die Nationalökonomie der Gegenwart und Zukunft) աշխատանքում նա փորձել է ցույց տալ գոյություն ունեցող տնտեսական օրենքները։ Նրա կարծիքով` տնտեսական զարգացումն ունի գծային ոչ ցիկլային բնույթ։ Նա պատմությունը բաժանել է երեք շրջանի` բնական տնտեսություն, դրամական տնտեսություն, վարկային տնտեսություն[6]։
Բրունո Հիլդեբրանդն ամուսնացած էր Կլեմենտինա Գութենթագի (1817–1879) հետ, որը ծագումով հրեական ընտանիքից էր։ Նրա որդիներից ավագը Ռիչարդ Հիլդեբրանդն էր (1840–1918), որը նույնպես տնտեսագետ էր, մեկը հայտնի քանդակագործ Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդն էր (1847–1921), մյուսը` բժիշկ Օտտո Հիլդեբրանդը, դուստրը` Աուրելիան, թոռը` կաթոլիկ փիլիսոփա Դիտրիխ ֆոն Հիլդեբրանդը։
Նիկոլայ Միկլուխո-Մակլայը ծանոթ է եղել Բրունոյին և նամակագրական կապի մեջ է եղել Աուրելիայի հետ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Հիլդեբրանդ» հոդվածին։ |
|