Գաբի Նովակ (ծնունդով՝ Գաբրիելա,հուլիսի 8, 1936(1936-07-08)[1], Բեռլին, Նացիստական Գերմանիա), խորվաթ փոփ և ջազ երգիչ, խորվաթ ականավոր երգիչ-երգահան Արսեն Դեդիչի կինը, ում հետ նա ամուսնացել է 1973 թվականին։ Նովակը հայտնի դարձավ 1960-ականներին։
Գաբի Նովակը ծնվել է Բեռլինում՝ Խորվաթ Ջուրո Նովակի և գերմանուհի Էլիզաբեթ Ռեյմանի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է իր հայրենի քաղաքում, սակայն հետագայում տեղափոխվել է Հարավսլավիա։ Նրա հայրը սպանվել է 1945 թվականին[2][3]։
Նովակն ամուսնացած էր ականավոր կոմպոզիտոր Ստիպիցա Կալոգերայի հետ, սակայն 1970 թվականին նրանք բաժանվեցին։ 1973 թվականի մարտի 30-ին նա ամուսնացավ Արսեն Դեդիչի հետ[4], որը ճանաչված երգիչ-երգահան էր։ Նա հեղինակել է կնոջ երգերից շատերը[5]։ Զույգը մեկ որդի է ունեցել՝ Մատիջան, որն այսօր հայտնի ջազ դաշնակահար է[6]։