![]() | |
Արժույթ | 1 Կենտրոնական Աֆրիկյան ֆրանկ (XAF) = 100 սանտիմ |
---|---|
Ֆիսկալ տարի | օրացուցային տարի |
Առևտրային կազմակերպություններ |
|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | |
ՀՆԱ-ի աճ | 2,3 ± 0,1 տոկոս[4] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի | գյուղատնտեսություն՝ 4.5%, արդյունաբերություն՝ 62.7%, ծառայություններ՝ 32.8% (2010 թ. դրությամբ) |
Գնաճ (ՍԳԻ) |
|
Աղքատության շեմից ցածր բնակչություն | |
Աշխատուժ | 712,000 (2010 թ. դրությամբ) |
Գործազրկություն | 27% (2012 թ. դրությամբ) |
Հիմնական արտադրություններ | գյուղատնտեսություն՝ 60%, արդյունաբերություն՝ 15%, ծառայություններ՝ 25% (2000 թ. դրությամբ) |
Արտաքին | |
Արտահանում | $6.803 միլիարդ (2010 թ. դրությամբ) |
Արտահանվող ապրանքներ | նավթ / հում նավթ 70%, փայտանյութ, մանգան, ուրան |
Արտանհանման հիմնական գործընկերներ |
|
Ներկրում | $2.973 միլիարդ (2015 թ. դրությամբ) |
Ներկրվող ապրանքներ | մեքենաներ և սարքավորում, սննդամթերք, քիմիական նյութեր, շինանյութեր |
Ներկրման հիմնական գործընկերներ |
|
Համախառն արտաքին պարտք | $2.374 միլիարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ) |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ-ի 25.8% (2010 թվականի դրությամբ) |
Եկամուտ | $4.057 միլիարդ (2015 թ. դրությամբ) |
Ծախսեր | $3.645 միլիարդ (2015 թ. դրությամբ) |
Տնտեսական օգնություն | $331 միլիոն (1995) |
Գաբոնի տնտեսությունը բնութագրվում է Ֆրանսիայի հետ ամուր կապերով, օտարերկրյա խոշոր ներդրումներով, օտարերկրյա հմուտ աշխատուժից կախվածությամբ և գյուղատնտեսության անկմամբ[10]։ Գաբոնում մեկ շնչի հաշվով եկամուտը չորս անգամ ավելի բարձր է, քան Աֆրիկայի շատ երկրներում, բայց արդյունահանող արդյունաբերությունից նրա կախվածությունը թույլ չի տալիս բնակչության զգալի մասին ազատագրվել ծայրահեղ աղքատությունից, քանի որ բնակչության մոտ 30%-ը (շատ օտարերկրյա ներգաղթյալներ) ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում։
Երկիրը հարուստ է բնական պաշարներով, ինչպիսիք են փայտը, մանգանը և նավթը։ Աֆրիկայի հինգերորդ խոշորագույն նավթարդյունահանող ուժն է, որը նպաստել է 20-րդ դարի վերջին նրա արագ աճին[11]։
Նավթային սեկտորին ներկայումս բաժին է ընկնում ՀՆԱ-ի 50%-ը և արտահանման 80%-ը։ Չնայած վերջերս հայտնաբերվել են օֆշորային հանքավայրեր[12][13], նավթի արդյունահանումը ներկայումս նվազում է՝ 1997 թվականի օրական 370000 բարել (59,000 խմ/օր) գագաթնակետային ցուցանիշի համեմատ, իսկ նավթի ցածր գների ժամանակահատվածները բացասաբար են անդրադառնում պետական եկամուտների և տնտեսության վրա։ 2012 թվականին Գաբոնում գործել է վեց նավթահանք[14]։
2023 թվականի դրությամբ Գաբոնը օրական արդյունահանում է մոտ 200000 բարել հում նավթ[15]։
Կառավարությունը նախատեսում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը՝ ազատվելով նավթի սպառվող պաշարներից[11]։ 2012 թվականին կառավարությունը հայտարարեց, որ Բելինգայի հանքավայրում երկաթի հանքաքարի ճշգրիտ գնահատում կկատարի, նախքան հանքարդյունաբերական ընկերությանը՝ ամենայն հավանականությամբ, չինական CMEC-ին, զիջելը, որը 2007 թվականին ժամանակավորապես ձեռք է բերել հանքավայրի շահագործման իրավունքը[16]։
Գաբոնի բնակիչների մոտ 80%-ը ապրում է քաղաքներում։ Մայրաքաղաք Լիբրևիլում բնակվում է երկրի ընդհանուր բնակչության 59%-ը։ Երկրի մնացած մասը դեռևս քիչ բնակեցված է, քանի որ այդ տարածքները ծածկված են խիտ անտառներով[11]։
ՀՆԱ-ի կառուցվածքն ըստ ոլորտների՝
Գյուղատնտեսություն՝ 5.7%
Արդյունաբերություն՝ 57.2%
Ծառայություններ՝ 37% (2008 թ. դրությամբ)
Աղքատության շեմից ցածր Բնակչություն՝ NA%
Տնային տնտեսությունների եկամուտը կամ սպառումը ըստ տոկոսների՝
ստորին շեմ՝ 10%
վերին շեմ՝ 10%
Գնաճի մակարդակը (սպառողական գները)՝ 5% (2008 թ. դրությամբ)
Աշխատուժ՝ 592,000 (2008 թ.-ից մինչ օրս)
Աշխատուժը՝ ըստ զբաղմունքի՝ գյուղատնտեսություն՝ 60%, ծառայությունների մատուցում և կառավարում՝ 25%, արդյունաբերություն և առևտուր՝ 15% (2000 թ. դրությամբ)
Գործազրկության մակարդակ՝ 21% (2006 թ. դրությամբ)
Բյուջե՝
մուտքեր՝ $4.46 միլիարդ
ծախսեր՝ $2.75 միլիարդ (2008 թ.դրությամբ)
Արդյունաբերություն՝ սննդամթերք և խմիչքներ, տեքստիլ, անտառահատում և նրբատախտակի արտադրություն, ցեմենտ, նավթի արդյունահանում և վերամշակում, մանգանի, ուրանի և ոսկու արդյունահանում, քիմիական արտադրություն, նավերի վերանորոգում։
Արդյունաբերական արտադրության աճի տեմպը՝ 1.5% (2008 թ. դրությամբ)
Նավթի արդյունահանում՝ 244,000 բարել/օր (38,800 մ3/օր) (2007 թ. դրությամբ)
Նավթի սպառում՝ 13,170 բարել/օր (2,094 մ3/օր) (2007 թ. դրությամբ)
Նավթի արտահանում՝ 255,000 բարել/օր (40,500 մ3/օր) (2005 թ. դրությամբ)
Նավթի ներմուծում՝ 2,485 բարել/օր (395.1 մ3/օր) (2005 թ. դրությամբ)
Հում նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարել (320×106 մ3) (2008 թ. հունվարի 1-ի դրությամբ)
Բնական գազի արդյունահանում՝ 100 միլիոն խորանարդ մետր (2006 թ. դրությամբ)
Բնական գազի սպառում՝ 100 միլիոն խորանարդ մետր (2006 թ. դրությամբ)
Բնական գազի արտահանում՝ 0 խորանարդ մետր (2007 թ. դրությամբ)
Բնական գազի ներմուծում՝ 0 խորանարդ մետր (2007 թ. դրությամբ)
Բնական գազի սկզբնական պաշարներ՝ 28.32 միլիարդ խորանարդ մետր (2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ)
Էլեկտրաէներգիայի Արտադրություն՝ 1.671 Տվտ (2006 թ. դրությամբ)
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ըստ աղբյուրների՝
հանածո վառելիք՝ 27.8%
հիդրո՝ 72.2%
միջուկային՝ 0%
այլ՝ 0% (1998)
Էլեկտրաէներգիայի սպառում՝ 1.365 ԳՎտժ (2006 թ. դրությամբ)
Էլեկտրաէներգիայի արտահանում՝ 0 կՎտժ(2006 թ. դրությամբ)
Էլեկտրաէներգիայի ներմուծում՝ 0 կՎտժ(1998 թ. դրությամբ)
Գյուղատնտեսական արտադրանք՝ կակաո, սուրճ, շաքար, արմավենու յուղ, ռետին, խոշոր եղջերավոր անասուններ, արևադարձային կարծր փայտանյութ, ձուկ
Ընթացիկ հաշիվ-մնացորդ՝ $591 միլիոն (2010 թ. դրությամբ)
Արժույթ՝ 1 Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ (CFAF) = 100 սանտիմ
Փոխարժեքներ՝ US$1-ի դիմաց՝ 507.71 (2010), 472.19 (2009), 447.81 (2008), 481.83 (2007), 522.89 (2006), 647.25 (January 2000), 615.70 (1999), 589.95 (1998), 583.67 (1997), 511.55 (1996), 499.15 (1995) Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ (CFAF)
նշում՝ 1999 թվականի հունվարի 1-ից CFAF-ը կապված է եվրոյի հետ՝ մեկ եվրոյի դիմաց 655,957 CFAF փոխարժեքով։
Ստորև աղյուսակում ներկայացված են 1980-2017 թթ. տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները[17]՝
Տարի | ՀՆԱ
(մլրդ US$) |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ
(US$) |
ՀՆԱ
(մլրդ US$ անվանական) |
ՀՆԱ-ի աճ
(իրական) |
ինֆլյացիա
(տոկոսներով) |
Պետական պարտք
(ՀՆԱ-ի տոկոսը) |
---|---|---|---|---|---|---|
1980 | 6.78 | 9,056 | 4.56 | ... | 12.3% | ... |
1985 | 9.89 | 11,853 | 3.74 | 5.8% | 7.3% | ... |
1990 | 12.00 | 12,903 | 6.34 | 5.1% | 15.4% | 90% |
1995 | 15.76 | 14,788 | 5.28 | 5.0% | 9.6% | 73% |
2000 | 17.35 | 14,395 | 5.40 | −1.9% | 0.5% | 72% |
2005 | 20.35 | 14,923 | 9.47 | −0.8% | 1.2% | 49% |
2006 | 20.58 | 14,720 | 10.16 | −1.9% | −1.4% | 40% |
2007 | 22.46 | 15,601 | 12.46 | 6.3% | −1.0% | 39% |
2008 | 23.30 | 15,590 | 15.57 | 1.7% | −5.3% | 20% |
2009 | 22.94 | 14,789 | 12.19 | −2.3% | 1.9% | 26% |
2010 | 24.68 | 15,326 | 14.38 | 6.3% | 1.4% | 21% |
2011 | 26.97 | 16,138 | 18.21 | 7.1% | 1.3% | 21% |
2012 | 28.91 | 16,665 | 17.18 | 5.3% | 2.7% | 21% |
2013 | 31.00 | 17,196 | 17.60 | 5.5% | 0.5% | 31% |
2014 | 32.96 | 18,020 | 18.21 | 4.4% | 4.5% | 34% |
2015 | 34.61 | 18,655 | 14.39 | 3.9% | −0.1% | 45% |
2016 | 35.78 | 19,017 | 14.02 | 2.1% | 2.1% | 64% |
2017 | 36.73 | 19,254 | 14.92 | 0.8% | 3.0% | 61% |
2018 | 40.78 | 20,123 | 16.83 | 0.4% | 2.0% | 62% |